ՌԴ Անվտանգության խորհուրդը, համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ, քննարկում է Բաքվի ագրեսիվ էսկալացիային պատասխան քայլերի տարբերակները: Մոսկվան լայն հնարավորություններ ունի Բաքվին իրականության զգացմանը վերադարձնելու համար. մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանը կարող է իր համար ոչ ցավագին կերպով Ադրբեջանին հասցնել տնտեսական կործանման եզրին՝ գրում է Telegram ալիքը:               
 

Ինչու՞ օրվա ընդդիմության պայքարը չի հաջողում

Ինչու՞ օրվա ընդդիմության պայքարը չի հաջողում
29.12.2024 | 21:25

Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պատասխանել շատ պարզունակ հարցին, այն է` ի՞նչ է ցանկանում Հայաստանի միջին վիճակագրական բնակիչը:

Վերջինս, առաջին հերթին, ցանկանում է արժանավայել ապրել:

Ի՞նչ է նշանակում արժանավայել ապրել: Դա նշանակում է ունենալ ֆիզիկական և սոցիալական պաշտպանվածություն:

Պարզից էլ պարզ է, որ օրվա իշխանությունը չի կարող դա ապահովել: Իսկ ի՞նչ է առաջարկում օրվա ընդդիմությունը:

Նայում եմ լրահոսը: Օրվա ընդդիմադիրները սուր քննադատության են ենթարկում օրվա իշխանության ԱՆՑԱԾ քայլերը: Լավ են անում: Ճիշտ են անում: Սակայն, չնչին բացառությամբ, օրվա որևէ ընդդիմադիր չի բացահայտում այն, ինչ է իրականացվելու իր իշխանության գալու դեպքում:

Օրինակ` սրանց օրոք գործող գույքահարկի հաշվարկը մնալու՞ է, թե՞ չեղարկվելու է:

Ինչպիսի՞ն են լինելու տրանսպորտի, ավտոմեքենաների կայանման գները, վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը:

Ո՞վ և ինչպե՞ս է վճարելու ՀՀ շուրջ 13 մլրդ ԱՄՆ դոլար արտաքին պարտքը:

Ի՞նչ չափի տարածք է ունենալու Հայաստանի Հանրապետությունը:

Ի՞նչ է լինելու ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենի հետ:

Անշուշտ, կան առանձին ընդդիմադիր գործիչներ, որոնք պատասխանում են որոշակի հարցերի, սակայն չկա իշխանությունը վերցնելու պատրաստակամ ուժ, որը բնակչությանը պարզ և շիտակ ներկայացնի իր ունեցած տեսլականը:

Այսինքն, հերթական (արտահերթ) ընտրությունների ժամանակ, օրինակ, ես, այդպես էլ չեմ իմանա, թե ով և ինչպես է վճարելու իմ պետության շուրջ 13 մլրդ ԱՄՆ դոլար արտաքին պարտքը: Փոխարենը` հերթական անգամ կլսեմ, թե ինչ խայտառակ կերպար է Փաշինյան Նիկոլը և որտեղ է վերջինս հասցրել մեր երկիրը: Հա, բայց ես դա գիտեմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ