Պաղեստինի առողջապահության նախարարությունը Գազայում հայտնել է, որ առնվազն 232 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածների հետևանքով: Օդային հարվածները կենտրոնացել են խիտ բնակեցված տարածքների վրա, որտեղ մարդիկ պատսպարվում էին: ՄԱԿ-ում Իսրայելի բանագնացը հայտարարել է, որ Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձել տուն:               
 

Մի՛ գործածեք այդ արհեստածին` «հակառակորդ» բառը

Մի՛ գործածեք այդ արհեստածին` «հակառակորդ» բառը
29.01.2025 | 07:33

Սկզբից ինձ թվաց` բառերը լավ չեն լսվում` տեխնիկական խոտանի պատճառով։ Հետո քանիցս լսեցի ` կասկածելով, թե ընկալման խնդիր ունեմ և ինքս լավ չեմ հասկանում` ինչ է ասում։

Ի վերջո, մեկ անգամ ևս նայեցի սրա գեներալի ուսադիրներին և հատուկ ֆիքսեցի արտաբերած անհոդաբաշխ նախադասությունը. «Հակառակորդը Հայաստանի սուվերեն տարածքում է, մենք էլ լավագույնս կատարում ենք մեր առջև դրված խնդիրը»։

Ճի՞շտ եմ ֆիքսել ձևակերպումը, սիրելի հայեր։

Կուզեի հարց ուղղել սույն անդեմ կերպարին. աշխարհում այդ ո՞ր պետության բանակի առջև է խնդիր դրված, որ, երբ «հակառակորդը» ներխուժում է երկրի սուվերեն տարածք, զինված ուժերին պիտի հրամայվի դրանց պահել իրենց տարածքում` դուրս մղելու և ջախջախելու փոխարեն։ Այս խնդի՞րն է կատարում, որ այսպես հանդիսավոր զեկուցում է։

Մինչ ի մահ էլ չենք դադարելու ասել. մի գործածեք այդ արհեստածին` «հակառակորդ» բառը։ Հակառակորդ լինում են տարբեր ազգերի մարզիկները` ռինգում, գորգում, շախմատի խաղատախտակի մոտ (թեև այստեղ էլ հատուկ ընդգծենք` քաղաքակիրթ, ոչ թշնամի ազգերի):

Իսկ մեր երկու հարևան երկրները` իրենց որոշ դաշնակից երկրների հետ միասին (անունները չտանք, հայտնի են) թշնամի են, թը՜շ-նա՜-մի՜։

Մի երկիր, որի արդարության մասին պատկերացումը սկսվում և ավարտվում է հայ ազգի չգոյությամբ, միայն թշնամի է։

Թող այս տեսակ «գեներալը» մեր մի հարցին պատասխանի` ինչի՞ց է, որ պատերազմը տարավ Վահագն Ասատրյանի, Արա Շահբազյանի նման հրամանատար սպաներին, Ռուստամ Գասպարյանի նման ազատամարտիկներին, իսկ իր տեսակը մնաց։

Թերևս ամենամեծ պատասխանն է, թե այսօր ինչու է սույն երևույթը Եռաբլուրում և այս անհոդաբաշխ ելույթներով Անմահների գնդի հերոսների ներկայությամբ թշնամու օրակարգն է սպասարկում:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ