Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի յուրաքանչյուրին, ով վնաս կհասցնի Իրանի ժողովրդին: «Մենք երբեք կոնֆլիկտ չենք նախաձեռնել, բայց յուրաքանչյուր ոք, ով վնաս է հասցնում Իրանին, ծանր ապտակ է ստանալու»,- ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու ամիս ժամանակ էր տվել Իրանին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար և համապատասխան նամակ ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին։               
 

Ալիևը շարունակում է սպառնալ, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը իրեն ջայլամի տեղ է դրել

Ալիևը շարունակում է սպառնալ, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը իրեն ջայլամի տեղ է դրել
29.01.2025 | 15:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն ու պահանջներն է հնչեցրել Հայաստանի հասցեին, հայտարարելով․ «Հայաստանն առաջ քաշեց, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և այժմ աշխարհում չկա մի երկիր, որին այն չներկայացնի։ Չնայած այս, այսպես կոչված, «նախագիծն» առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի։ Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է։ Եվ մեր պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա»։ Ադրբեջանի բռնապետը հավելել է․ «Ինչպես միջազգային մակարդակով, այնպես էլ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մեկ հարց՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցումը։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»։

Ալիևը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք է պահանջում, իսկ Նիկոլ Փաշինյանn ու ՔՊ ղեկավարությունը, իրենց ջայլամի տեղ դնելով, գլուխներն ավազի մեջ մտցնելով, քշում են խաղաղության էշը, կներեք՝ խաղաղության խաչմերուկը։ Արտերկրից էլ Հայաստանին զենք չեն տալիս, քանի դեռ չենք հրաժարվել սրբազան Արարատ լեռից։ Այս պնդումները ծիծաղելի կլինեին, եթե Հայաստանի վիճակն այսքան ողբերգական չլիներ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ