Ցավոք, մինչ այժմ թուրքական գործակալներին դեռ կոչում են արևմտյան գործակալներ, այնինչ, այդ մարդիկ, տասնյակ տարիներ «արևմտամետի» անվան տակ քողարկված, Թուրքիայի շահերն են առաջ տարել, որպեսզի ամրապնդեն Թուրքիային տարածաշրջանում՝ ի հակակշիռ հզորացող Ռուսաստանի, ինչի մասին ամենաբարձր մակարդակով հնչել է հենց Արևմուտքից:
Հենց այդ հինգերորդ և վեցերորդ շարասյան «արևմտամետներն» են կազմակերպել և արտոնել գունավոր հեղափոխությունը, որի հետևանքներին ամեն օր ինչ-որ կերպ ականատես ենք լինում:
Հաճախ հարց է հնչում՝ մի՞թե չկան ծանրակշիռ կոմպրոմատներ Նիկոլի դեմ, որոնցով կստիպեն թողնել իշխանական աթոռը. Իհարկե՝ կան, բայց այդ կոմպրոմատները կհայտնվեն այն ժամանակ, երբ Նիկոլը հետ կկանգնի Հայաստանը թրքացնելու մտքից, և տեղի կունենա տեղափոխություն:
Ազատ Ադամյան