Պաղեստինի առողջապահության նախարարությունը Գազայում հայտնել է, որ առնվազն 232 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածների հետևանքով: Օդային հարվածները կենտրոնացել են խիտ բնակեցված տարածքների վրա, որտեղ մարդիկ պատսպարվում էին: ՄԱԿ-ում Իսրայելի բանագնացը հայտարարել է, որ Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձել տուն:               
 

Ադրբեջանական զինված ուժերի բարձր հովանու հսկողության ներքո

Ադրբեջանական զինված ուժերի բարձր հովանու հսկողության ներքո
02.02.2025 | 12:07

Ջերմուկում՝ ադրբեջանական զինված ուժերի, բառի բուն իմաստով, բարձր հովանու հսկողության ներքո, բացվում են ձմեռային հայկական խաղերը:

Արխային եղեք. հայ ջոջերը օպերատիվ կապով պայմանավորված կլինեն իրենց ադրբեջանցի գործընկերների հետ, որ հոկեյի, կամ դահուկավազքի մրցումների ժամանակ սադրանքներ տեղի չունենան ու աշխարհը չզրկվի երկար սպասված միջոցառումից:

Դե մենք՝ հայերս, հո ձմեռային ազգ ենք: Հիշում եմ, որ Թուրինի, թե Վանկուվերի օլիպիական խաղերի ժամանակ, հայ лыжник-ն ուղղակի կորավ և նրան գտնելու համար տեղի իշխանությունները ուղղաթիռ բարձրացրին:

Նույն ժամանակ Երևանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որովհետև իշխանությունները ցանկանում են կալանավորել համացանցում Իրանի ադրբեջանցիների դեմ տեսանյութ տարածողին, ինչի պատճառով ցանցի հայկական սեգմենտն ալեկոծվել է:

Զուգահեռ տեղի են ունենում նաև տրանպսրտի թանկացման դեմ ակցիներ. Երևանի ավագանու անդամները, որոնք հանգիստ կարող են սկսել քաղաքապետին անվստահություն հայտնելու պրոցես, հեռախոսները ձեռները մտնում են տրանսպորտ և հենց այնտեղից կազմակերպում ինտերվյուներ:

- Պետք չէ վճարել ավելի ,-գոռում են նրանք ավտոբուսների միջից։

Որոշ ժամանակ առաջ նույն մարդիկ, ենթակա մանկլավիկներով էլի նույն առոգանությամբ գոռում էին, որ սրբազան շարժմանը չմասնակցողը հայ չէ, քրիստոնյա չէ:

Իսկ ավելի վաղ՝ Արցախն էին փրկում :

Սա ընդամենը մի դրվագ է, այն զարհուրելի իրականությունից, որի մեջ են մեզ գցել հայ ջոջերը, հայ լրագրողները, հայ վերլուծաբանները, հայ բլոգերները, հայ քաղաքագետները:

Ես ձեր տիրոջ մերը…

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ