Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին ՝ դավաճանների

Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին ՝  դավաճանների
02.02.2025 | 18:28

Իսրայելի 5-րդ վարչապետ Գոլդա Մեիրը ասել է.

«Եթե ուզում եք կառուցել մի երկիր, ուր կվերադառնան նրա որդիները և դուստրերը, եթե ուզում եք կառուցել մի երկիր, որտեղից նրանք կմեկնեն միայն արձակուրդին, եթե ցանկանում եք կառուցել մի երկիր, որը վախ չի ունենա ապագայի համար, ապա արեք ընդամենը երկու քայլ․

1. Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին ՝ դավաճանների, ընդհուպ մինչև յոթ պորտ:

2. Երեք մասնագիտություն դարձրեք ամենաբարձր վարձատրվողն ու ամենահարգվածը: Դրանք են` զինվորականներ, ուսուցիչներ ու բժիշկներ:

3. Եվ ամենակարևորը `աշխատեք, աշխատեք և աշխատեք, քանի որ բացի ձեզանից ոչ ոք չի պաշտպանի ձեզ, ձեզանից բացի ոչ ոք ձեզ չի կերակրի, և ձեր երկիրը միայն ձեզ է պետք, ուրիշ ոչ ոքի:

Երբ սա դառնա ոչ պարզապես խոսք ու կարգախոս, այլ դառնա ձեր կենսաձևը, այդ ժամանակ ուրեմն դուք հասել եք ձեր նպատակին

Անդրանիկ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4941

Մեկնաբանություններ