Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան

Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
25.02.2025 | 14:26

Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է հասարակության սոցիոլոգիական ընթացքը։ Եթե գերիշխի «հայ գնչու» դառնալու տրամադրությունը, ապա մենք առաջիկա տարիներին անշուշտ կդառնանք այդպիսին։ Եթե հաղթի պետություն պահելու հանրային տրամադրությունը, ապա՝ կպահենք։

Բայց դա ինքնահոս պրոցես չէ, և պետք է ազդել ճիշտ տրամադրությունների ձևավորման վրա, որպեսզի հետո «չզարմանանք» հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքից: Բոլորը խոսում են ժողովրդի անունից, բացառությամբ՝ ժողովրդի։

Վերջը պետք է հասկանալ՝ ի՞նչ է ուզում այս ժողովուրդը, և ի՞նչ են առաջարկում ժողովրդին առաջնորդելու հայտ ներկայացրածները։

Մենք այս հարցերի պատասխաններն առանց վախենալու պետք է սկսենք փնտրել. ինչո՞ւ ենք այս վիճակում, ինչպե՞ս է Նիկոլն այսքանից հետո մնացել իշխանության, ո՞ւր ենք գնում:

Խնդիր, որ լուծել ենք

Ընդամենը մի քանի տարի առաջ մենք ունեինք պարզ խնդիր՝ ՀՀ բնակչության մեջ մեծացնել մտածող մարդկանց թիվը։ Այն, ինչ կատարվեց հայ հասարակության հետ, ազգային խելագարություն էր, բանական մարդուն ոչ բնորոշ։ Հավատալ բոլոր ստերին, պատվերով թշնամանալ իրար հետ, ատել սեփական հայրենիքի մի մասը, ատել սեփական հաղթանակը, ուրանալ սեփական անցյալը, կորցնել ինքնուրույն մտածելու տարրական կարողությունը։ Շատ ազգեր են այդպիսի փուլերի միջով անցել, բայց միայն սեփական ժամանակավոր փլուզումն ընդունելով է հնարավոր վերագտնել մարդկային դեմքը և գնալ քաղաքակիրթ վերականգնման պատմական ճանապարհով։ Տարբեր անհատների, խմբերի համառ ջանքերի շնորհիվ, նաև, ցավոք, մեծ կորուստների «շնորհիվ», այսօր հասարակությունը շատ ավելի հակված է վերլուծության ու առողջ քննադատության, քան՝ մի քանի տարի առաջ:

Խնդիր, որ չենք լուծել

Պատկերացրեք մի աբսուրդ վիճակ, եթե Թրամփը Գազայի օրինակով մի օր հայտարարի, թե՝ հայերը լավ մարդիկ են, աշխատասեր, ու Կովկասում խաղաղություն ապահովելու համար ինքը 1 մլն հայի արտահերթ Գրին Քարտի տրամադրման հրամանագիր է ստորագրում։ Տեսականորեն՝ այսօրվա աշխարհում նման խելագար զարգացումները հնարավոր են: Կամ, ասենք, դա անի թուրքերի խնդրանքով, ինչ-որ բանի դիմաց: Ի՞նչ կլինի Հայաստանում։ Արդյոք մենք վստա՞հ ենք, որ մեր հասարակությունը կորոշի պահել իր պետությունը՝ մնալով իր հողի վրա։ Արդյոք չե՞նք պարզի, որ մեր հազարամյա ժառանգությունը և երազանքներն ի չիք չեն դառնա ընդամենը չորս տարով նախագահ դարձած մեկ ամերիկացու հրամանագրով։ Մեր հավաքական միտքը ունի՞ պատմական առանցք, գենետիկ արժեքներ, քաղաքակրթական որոշում՝ ապրել սեփական հողի վրա, սեփական պետության մեջ։ Կամ ո՞րը կլինի այն լիդերը կամ այն կառույցը, որը կկարողանա կանգնեցնել նման խելագար ընթացքը: Ունե՞նք այն:

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6279

Մեկնաբանություններ

ծ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am