«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դավադրությու՞ն, թե՞ պատահականություն

Դավադրությու՞ն, թե՞ պատահականություն
21.05.2025 | 19:15

2015 թվական։

Երիտասարդ էինք ու հավատում էինք, որ երկրի ղեկավարները, անկախ ամեն ինչից, չեն զոհաբերի երկրի ապագան։

Բայց հերիք էր կարդալ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը, ուղղակի պետք էր վախենալ Հայաստանի ապագայի համար։

Մինչև 2015 թվականի ՀՀ Սահմանադրությունը, որը ընդունվել էր 1995 թվականին, 49-րդ հոդվածով հստակ սահմանում էր, որ «Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»: Սա ենթադրում էր Նախագահի անմիջական քաղաքական և քրեա–իրավական պատասխանատվություն, որը ամրագրված էր Սահմանադրությամբ։

2015 թվականին ընդունված Սահմանադրությունից ուղղակի կորավ այս հոդվածը։

Ի՞նչ էր սա, դավադրությու՞ն, թե՞ պատահականություն։

Այն ժամանակ, հեռավոր 2015 թվականին, հավանաբար, շա՜տ «նաիվ» էինք, որ սկսեցինք խոսել սրա մասին, և վարչական բռունցքը չուշացավ՝ լռեցնել մեզ ու երկա՜ր ժամանակով։

Փոխարենը նրանք, ովքեր միայն պակաս դեմոկրատիզացիայի համար էին բողոքում, այսօր բարձրագույն պաշտոնյաներ են։

Երիտասարդ էինք, չէինք ուզում հավատալ, որ մենք՝ ժողովուրդը, միայն մանրադրամ ենք։

ՈՒզում էինք հավատալ, որ «Մենք ենք տերը, մեր երկրի», փոխարենը դարձանք՝ «մենք ենք զոհը, մեր երկրի»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ․

Սա նրանց համար, ովքեր ասում են․ «բա ու՞ր էիք նախկինների ժամանակ»։

Դիտվել է՝ 6977

Մեկնաբանություններ