«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իսկ Հայաստանը դիրքորոշում ունի՞

Իսկ Հայաստանը դիրքորոշում ունի՞
25.07.2025 | 13:01

Ընդամենը օրեր առաջ շատերը խոսում էին ամերիկյան միջանցքի մասին, հիմա խոսում են, որ այդ միջանցքը չի լինելու: Սակայն ամենատարօրինակն այն է, որ ոմանք այդ ամենը մեկնաբանում են այնպես, թե Հայաստանն այդտեղ որևէ դերակատարություն ունի: Ես իմ դիտարկումը կանեմ. եթե այդ ամերիկյան միջանցքը պետք է չլինի, ապա բացառապես այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվում է իր տարածքում ամերիկյան որևէ ներկայությունից: Եվ եթե ուշադիր եք եղել, այն բանախոսները, որոնք լուրջ դեմքով խոսում էին ամերիկյան միջանցքի մասին, սկսեցին ոչ պակաս լուրջ դեմքով խոսել, որ այդ միջանցքը չի լինելու հենց Ալիևի այն հայտարարությունից հետո, որ իրենց տարածքում ոչ մի հսկիչ պետք է չլինի: Հիմա հարց՝ այդտեղ Հայաստանը կամ Փաշինյանը ի՞նչ կապ ունեն: Չլինի՞ ուզում եք ասել, որ Հայաստանի դիրքորոշման հետ որևէ մեկը հաշվի է նստում, կամ, որ Հայաստանը դիրքորոշում ունի: Դե հա, մոռացել էի, դա արվում է ներքին լսարանի համար: Կարող եք չչարչարվել, ներքին լսարանի 80 տոկոսին ոչ մինջանցքն է հետաքրքրում, ոչ էլ այն՝ այդ միջանցքը Ամերիկա՞ն է վերահսկելու, Ռուսաստա՞նը, Թուրքիա՞ն, թե՞ Պապուա Նոր Գվինեան:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 9739

Մեկնաբանություններ