Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բնությունը կյանքի փիլիսոփայությունն է

Բնությունը կյանքի փիլիսոփայությունն է
29.09.2025 | 13:40

Տեսնենք և հասկանանք բնության փիլիսոփայությունը։

Սխտորի գլուխ է՝ բաժանված առանձին մեծ ու փորքր պճեղների, բայց մեծ պճեղների արանքում եղած տարածքում աճել են փոքրիկ ու բարակ պճեղներ, որպեսզի համաչափությունը չխախտվի։

Բնության հաջորդ ամենակարևոր փիլիսոփայությունը-

սխտորի արմատից աճում է մի ամուր հյուսվածքով սյուն, որի շուրջն են ամրանում սխտորի մեծ ու փոքր պճեղնեըը։

Հայեր ջան, տեսեք, թե այս մի գլուխ

սխտորից որքան բան ունենք սովորելու.

ա) անկախ իրենց չափից, պճեղները ոչ

թե իրար խանգարում են, այլ լրացնում են իրսր և ապահովում են իրենց հանգիստ և ապահով դերը,

բ) բոլոր պճեղները՝ մեծ թե փոքր, նույն առանցքի, նույն սյան շուրջն են միավորված։ Այդպես նրանք ամուր են, և չեն թափվում։ Բոլորս ենք տեսել, թե որքան դժվար է պճեղները իրարից և կենտրոնական՝ կենտրոնաձիգ առանցք

սյունից անջատել։

Արժի՞, որ բնության այս իմաստուն

երևույթի և մարդկային, կամ որ առավել արդիական է, ազգի պատմական և

պետական հարաբերությունների հետ զուգահեռ անցկացնեմ։

Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է ու բացահայտ։

Բնությունը կյանքի փիլիսոփայությունն է։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակսխոս

Դիտվել է՝ 20756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ