Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

TRIPP-ը ձև է, «միջանցքը»՝ սպառնալիք

TRIPP-ը ձև է, «միջանցքը»՝ սպառնալիք
03.10.2025 | 12:09

Խնդիրը ոչ թե անվան շուրջ է, այլ Հայաստանի ինքնիշխանության ու Սյունիքի անվտանգության

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է.

«Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են՝ թող ասեն։ Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ»։

Բայց իրականությունը բոլորովին այլ է․

● Փաշինյանը փաստացի ընդունում է, որ Ադրբեջանը TRIPP-ը շարունակելու է կոչել «Զանգեզուրի միջանցք» ու միջազգային հարթակներում չի ստանալու որևէ հակազդեցություն։ Սա նշանակում է՝ Հայաստանի պետական նարատիվը հերթական անգամ զիջվում է Բաքվին։

● Հակասություններն իրականում անվան շուրջ չեն․ խոսքը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին է։ Ով է վերահսկելու ճանապարհը, ինչ կարգավիճակով է այն գործելու. հենց այստեղ է թաքնված վտանգը։

● Հայ- ադրբեջանական ուժային անհավասարության պայմաններում սա բերելու է երկու սցենարի․

ա) Փաշինյանը նորից գնալու է միակողմանի և վտանգավոր զիջումների,

բ) տարբեր ընկալումները անխուսափելիորեն հանգեցնելու են ռազմական էսկալացիայի։

Այս ամենը նման է déjà vu-ի․ Փաշինյանը նույն սխալն արեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հարցում։ Նրա կամայական մեկնաբանություններն ըմբռնում չգտան Մոսկվայում, Բաքվում, այլ մայրաքաղաքներում: Փաշինյանի քաղաքականությունն ու առաջացրած փակուղին, ի վերջո, հանգեցրեցին Արցախի կործանմանը:

Այսօր նույն մոդելը կրկնվում է Սյունիքում։ Փաշինյանի պատրանքները նախապատրաստում են ազգային աղետի հաջորդ փուլը։

Կրկնում եմ՝ սա «անվան խնդիր» չէ, սա պետականության գոյաբանական խնդիրն է։

Եթե Հայաստանը շարունակի ապավինել պատրանքների վրա կառուցված քաղաքականությանը, վաղը մենք կանգնելու ենք Սյունիքի կորստի իրական վտանգի առաջ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 21643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ