ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Առնվազն հիմար պետք է լինես, որ չգիտակցես նիկոլի հետ ձեռքսեղմման հետևանքներն ու պատասխանատվությունը

Առնվազն հիմար պետք է լինես, որ չգիտակցես նիկոլի հետ ձեռքսեղմման հետևանքներն ու պատասխանատվությունը
17.10.2025 | 15:14

նիկոլն էս դեմքով կամ ողջունում է իր համախոհներին, կամ փչացնում հերթական զոհին։

Ըստ իս՝ այս անգամ գործ ունենք առաջին տարբերակի հետ, որովհետև առնվազն հիմար պետք է լինես, որ չգիտակցես նիկոլի հետ ձեռքսեղմման հետևանքներն ու պատասխանատվությունը։

նիկոլը գործել է մեծ դավաճանություն հայ ազգի, Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Նա փաստացի ստորագրել է մեր ազատագրված պատմական հայրենիքը թշնամուն զիջելու բոլոր հնարավոր թղթերի տակ, ուրացել է Հայոց ցեղասպանությունը, հարձակվել է Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների ու Վեհափառի վրա։

ՈՒ այս ամենից հետո դրա ձեռքը սեղմելը մի պարզ բան է նշանակում. դուք համաձայն եք, համամիտ եք, միաբան եք նիկոլի ու նրա որդեգրած ապազգային գաղափարների հետ։

Ձեր ձեռքսեղմումով, նրան նվերներ տալով դուք լեգիտիմացնում եք այն բարոյական և իրավական հանցագործությունները, որոնք գործել է նիկոլն ու իր խունտան։

Մի բուռ ժողովրդի մեջ այսքան տարաձայնություն, այսքան մորթապաշտ սրիկայություն երևի ոչ մի ուրիշ ազգ չունի։

Այն նույն ժամանակ, երբ Մայր Աթոռին հալածում են, սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներցի մեկը այդ հալածողին նվեր է ուղարկում....

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2910

Մեկնաբանություններ