Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Դուրս շպրտելու» հրահանգով սկսված գործը քաղաքական հաշվեհարդար է

«Դուրս շպրտելու» հրահանգով սկսված գործը քաղաքական հաշվեհարդար է
20.10.2025 | 14:23

Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ միայն իրավական արժեք չունի, այլև բացահայտորեն քաղաքական պատվերի հետևանք է․ այն հաջորդել է Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ «դուրս շպրտել» նրան քաղաքական դաշտից։

Խնդիրը այստեղ Ղուկասյանի անձը չէ։

Խնդիրը շատ ավելի խորքային է․ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը նպատակաուղղված արժեզրկում է ընտրությունների ինստիտուտը, հասարակությանը հստակ ցույց տալով, որ դա այլևս փոփոխությունների իրական ճանապարհ չէ։

Փաշինյանը փակում է քաղաքական վերափոխումների խաղաղ և ինստիտուցիոնալ ուղին, ինչը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակական դիմադրության, զանգվածային անհնազանդության և նույնիսկ ցնցումների։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ