ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սիրո խնջույք

Սիրո խնջույք
20.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 21
Ահավասիկ կանգնել եմ դռան առջև և բախում եմ:
Եթե որևէ մեկը լսի Իմ Ձայնը և բացի դուռը, ներս կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա էլ՝ ինձ հետ: Հայտ.Գ.20:
Տեսե՛ք, որդյակներ, բախելը կախված չէ ձեր արժանիքից, եթե անգամ պատասխանն է ձեր սրտի Ինձ բաղձալուն:
Շարունակ, շարունակ լսելու ջանք գործադրեցե՛ք:
«Եթե որևէ մեկը լսի Իմ Ձայնը»:
Սա նույնպես կախված չէ ձեր արժանիքից:
Իմ ուզածը միայն այն է, որ ականջ դնեք և բռնեք Իմ եղանակը և լսեք Իմ բախելու ձայնը:
Ապա լսեցե՛ք: «Եթե որևէ մեկը լսի Իմ Ձայնը և բանա դուռը, ներս կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա էլ Ինձ հետ»: Եվ ի՜նչ հաճույք:
Կարծում եք, որ ձեզ համար մեծ ուրախությու՞ն կլիներ Գալիլիայի Կանայի հարսանիքին ձեր ներկա լինելը կամ Իմ աշակերտներից մեկը լինելը Վերնատանը՝ նստած Ինձ հետ Վերջին Ընթրիքին, կամ լինել Էմավուսի ճամփորդնորից մեկը, կամ էլ այն քչերից, որոնց համար պատրաստեցի լճափի խնջույքը:
Սակայն, ա՛խ, այս խնջույքները որքան էլ Աստծուց հաթայթված և Աստծո ընկերակցությամբ եղած լինեն, դրանցից ոչ մեկի ընթացքում չէիք կարողանալու ունենալ այն երջանիկ վերացումը և Ձայնը, որ կունենայիք լսելով դռան բախումը և բացելով հրավիրեիք Ինձ Իմ Խնջույքին:
Մի խնջույք՝ ամենաքաղցր ընկերակցությամբ, խնջույք՝ Աստվածային սննդի, իսկապես Սիրո մի Խնջույքի:
Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ