Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Հովհաննավանքը կրկին կվերաօծվի և կմաքրազարդվի

Հովհաննավանքը կրկին կվերաօծվի և կմաքրազարդվի
27.10.2025 | 12:47

Հովհաննավանքը ըստ ավանդույթի, հիմնադրել է Հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը։

Իր բազմադարյա գոյության ընթացքում այն մի քանի անգամ ենթարկվել է քոչվորական արշավանքների, ապա վերականգնվել և կրկին օծվել։

Առաջին անգամ 7֊րդ դարում ենթարկվել է արաբական արշավանքներին, ապա այն փորձել են ավերել սելջուկ թուրքերը (11֊րդ դար), մոնղոլները (13֊րդ դար), Լենկ Թեմուրը (14֊րդ դար)։

Վերջին քոչվորական արշավանքները Հովհանավանք իրականացրել է թուրք֊ադրբեջանական միացյալ զորքերի ղեկավար նիկոլ բեյ անհողինը (21֊րդ դար)։

Հովհաննավանքը կրկին կվերօծվի և կմաքրազարդվի Ամենայն Հայոց Վեհափառ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Շինարարի կողմից, Հայաստանի ազատագրման կապակցությամբ։

Շուտով։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2955

Մեկնաբանություններ