Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Ոչինչ, դա էլ կանցնի

Ոչինչ, դա էլ կանցնի
15.11.2025 | 13:23

Ղարաբաղը հանձնողն ասում է,որ իրենցից շատ Ղարաբաղի համար ոչ ոք ոչինչ չի արել… լրիվ գժանոց է։

Նիկոլ, ով Ղարաբաղից խոսի, դու պետք է լռես կամ տանձ ու խնձորից խոսես։

Ղարաբաղի գլխին պատերազմ ես բերել։

Պատերազմը հրաժարվել ես կանգնեցնել, որի արդյունքում հազարավոր զոհեր ենք տվել ու Շուշին է հանձնվել։

Պատերազմում պարտություն ես բերել։

Պրահայում Ղարաբաղը ճանաչել ես Ադրբեջանի մաս։

Քո պատճառով 150 հազար ղարաբաղցիներ գաղթական են դարձել։

ՈՒ էսքանից հետո ասում ես, որ ձեզնից շատ Ղարաբաղի համար բան անող չի եղել։

Ինքնիշխանուլյունից ես խոսում։

Ո՞րն է ինքնիշխանությունը։

Ալիեւի հրահանգները հերթով ու շարքով խոնարհաբար կատարե՞լը։

Թե՞ Էրդողանի գիրքը կրծքիդ սեղմելը։

Ազգի կեսը ձեզ է համարում թուրքական շահերի սպասարկու, դու եկել ուրիշներին ես մեղադրում ոչ ինքնիշխան լինելու մեջ։

Ոչինչ, դա էլ կանցնի։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ