Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ինչ են ասում Աստվածաշունչը և Կանոնագիրքը քահանաներին հակականոնական պարտադրանքի դեպքում

Ինչ են ասում Աստվածաշունչը և Կանոնագիրքը քահանաներին հակականոնական պարտադրանքի դեպքում
14.12.2025 | 11:42

Վերջին օրերին ականատես ենք լինում մի երևույթի, երբ թեմի առաջնորդի ներկայությամբ և թույլտվությամբ քահանան, սարկավագ/դպիրները զեղչում են Ս.Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հիշատակումը: Սա մի պարզ վարչական խախտում չէ, այլ նվիրապետական կարգի դեմ անհնազանդության և ապստամբության կազմակերպված ակտ, եկեղեցական կանոնի կոպտագույն ոտնահարում, Եկեղեցու պառակտման ծանրագույն մեղք և դեպի հերձված տանող քայլ:

Վեհափառի անվան հիշատակումը խորհրդանշում է տվյալ եկեղեցու (թեմի) միասնությունը և ենթակայությունը Մայր Աթոռի և գահակալ հովվապետի հետ, իսկ չհիշատակելը՝ նշանակում է ինքնակամ անջատում կաթողիկոսությունից և անհնազանդություն բարձրագույն նվիրապետական իշխանությանը։

Բացի այդ, Ս.Պատարագին երկնավոր Հորից մեր հայրապետի համար աղոթքով խնդրում ենք երկար կյանք և հոգու փրկութիւն։ Սրա շրջանցումը ոչ մի առնչություն չունի ոչ Աստվածաշնչի, ոչ եկեղեցու սուրբ հայրերի, ոչ կանոնագրքի, ոչ էլ որեւէ այլ հոգևոր գրված կամ չգրված սկզբունքի և քրիստոնեության հետ ընդհանրապես:

Իսկ ինչպե՞ս պետք է վարվեն մեր Եկեղեցու քահանաները, եթե հակականոնական ընթացքի մեջ գտնվող առաջնորդ եպիսկոպոսները պարտադրեն իրենց Ս.Պատարագի ընթացքում չհիշատակել Վեհափառ Հայրապետի, կամ թեմի առաջնորդի անունը: Եկեք քննենք ըստ Աստվածաշնչի և «Կանոնագիրք Հայոցի», թե արդյոք քահանան կարո՞ղ է, կամ իրավունք ունի՞ քննադատել եպիսկոպոսին, կամ չհնազանդվել նրան, եթե վերջինս հակականոնական հրահանգներ է տալիս, և եթե այո, ապա ո՞ր դեպքերում:

Ա. Աստվածաշունչը հստակ տարբերակում է դնում հնազանդության (որը պարտադիր է) և մեղսակցության (որն արգելված է) միջև։

Աստվածաշունչը շեշտում է հնազանդությունը առաջնորդներին (Եբր. 13:17), բայց այն բնավ նկատի չունի և չի քարոզում մեղքին կամ հերձվածին որպես կույր հնազանդություն։ Թեև Աստվածաշունչը պահանջում է հնազանդվել առաջնորդներին (Եբր. 13:17), այն նաև հստակ քայլեր է սահմանում այն դեպքերի համար, երբ առաջնորդը (տվյալ դեպքում՝ եպիսկոպոսը) շեղվում է ուղղափառ դավանանքից և ճշմարտությունից, ուղղամտությունից կամ կանոնական ընթացքից։ Նայենք Աստվածաշնչյան հիմնական սկզբունքները, թե ինչպես պետք է վարվի քահանան (կամ հավատացյալը) այն դեպքում, երբ եպիսկոպոսը հակականոնական ընթացքի մեջ է.

1.⁠ ⁠Եթե եպիսկոպոսի հակականոնական ընթացքը տանում է դեպի մեղք կամ հերձված, Պողոս առաքյալը հրահանգում է չմասնակցել դրան. «Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր» (Ա Տիմ. 5:22): Սա նշանակում է, որ քահանան չպետք է ստորագրի, աջակցի կամ մասնակցի եպիսկոպոսի ապօրինի գործողություններին։

2.⁠ ⁠Եթե եպիսկոպոսի հրամանը հակասում է Աստծո պատվիրանին կամ Եկեղեցու սրբությանը, գործում է Պետրոսի և մյուս առաքյալների սկզբունքը. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 5:29): Սա քահանայի իրավական և բարոյական այն հիմքն է, որը թույլ է տալիս չկատարելու եպիսկոպոսի հակականոնական կամ հակաաստվածային հրամանը, առաջնորդվել Սուրբ Գրքով, Եկեղեցու կանոնով, այլ ոչ թե կույր և անխոհեմ հնազանդությամբ:

3.⁠ ⁠Աստվածաշունչն արգելում է հիմնվել բամբասանքների վրա, իսկ հոգևորականի դեմ մեղադրանքը պետք է լինի հիմնավոր. «Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի» (Ա Տիմ. 5:19)։ Եթե եպիսկոպոսի կամ առաջնորդի մեղքը կամ հակականոնական ընթացքը բացահայտ է և շարունակական, այսինքն կան ծանրակշիռ ապացույցներ, Աստվածաշունչը պատվիրում է ոչ թե լռել, այլ գործել՝ հանուն Եկեղեցու սրբության. «Իսկ մեղանչողներին յանդիմանի՛ր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան» (Ա Տիմ. 5:19-20): Այսինքն, քահանան ոչ թե ինքնագլուխ պետք է ապստամբի, այլ զգուշանալով, որ ինքնին չդառնա պառակտիչ, ու պահպանելով ճշմարտությունը՝ վկաներով և փաստերով խնդիրը ներկայացնի Եկեղեցական ատյանին:

4.⁠ ⁠Եթե հակականոնական ընթացքը վերաբերում է դավանանքի աղավաղմանը, ապա Պողոս առաքյալը շատ խիստ է. «Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեա՛լ լինի» (Գաղ. 1:8): Սա նշանակում է, որ Եկեղեցու դավանանքը, ուղղափառությունը, ճշմարտությունը ավելի բարձր է, քան եպիսկոպոսական աստիճանը։

5.⁠ ⁠Պողոս առաքյալն ընդդիմանում է Պետրոս առաքյալին, երբ նա մեղադրելի ընթացքի մեջ էր (Գաղ. 2:11,14): Սա ցույց է տալիս, որ եթե առաջնորդն ուղիղ չի ընթանում, քահանան իրավունք ունի և պարտական է պաշտպանելու Ավետարանական ճշմարտությունը և Մայր Եկեղեցու կանոնական ընթացքը:

6.⁠ ⁠Եթե եպիսկոպոսի հակականոնական ընթացքը վերածվում է վարդապետական շեղման կամ դեպի հերձված տանող պառակտման, առաքյալը հորդորում է հեռանալ նրանից. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը» (Հռոմ. 16:17-18):

7. Եթե եպիսկոպոսը հրահանգում է քահանային զեղչել Կաթողիկոսի անունը Ս.Պատարագի ժամանակ, չաղոթել նրա համար, ապա դա ուղղակի հակասում է Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներին և առաքյալների հորդորներին՝ անդադար, ամեն ժամ աղոթք անել, աղոթել բոլոր մարդկանց համար (Մատթ. 5:45, Մարկ. 14:38, Ղուկ. 18:1, Հռոմ. 12:12, Ա Թեսաղ. 5:25, Բ Թեսաղ. 3:1, Ա Տիմ. 2:1, Ա Պետր. 4:7, Գ Յովհ. 1:2):

Բ. «Կանոնագիրք Հայոցը» ներառում է նաև կանոններ քահանաների և եպիսկոպոսների փոխհարաբերությունների վերաբերյալ.

1. Կանոնագիրքը քահանային թույլ չի տալիս կամայականորեն անջատվել եպիսկոպոսից: Մասնավորապես, առաքելական ՀԱ (ԺԶ) ԼԷ կանոնն ասում է. «Քահանաները և սարկավագները առանց եպիսկոպոսի կամքի (թույլտվության) ոչինչ չկատարեն, քանի որ Տիրոջ ժողովուրդը նրան է հանձնված, և նրա հոգիների համար հաշիվ է պահանջվելու»։

2. Սակայն կանոնագիրքը նախատեսում է բացառություն՝ երբ եպիսկոպոսը մեղադրվում է ինչ-որ հանցանքի մեջ: Մասնավորապես, առաքելական ԵԱԿ ԻԹ կանոնը նախատեսում է քահանայի կարգալուծություն իբրև իշխանութեան հափշտակող, եթե իր եպիսկոպոսին արհամարհելով, առանձին ծուխ կազմի, բացառությամբ եպիսկոպոսի ապացուցված մեղադրանքի պարագայում: Եպիսկոպոսի հերձվածի կամ պառակտման մեջ գտնվելը ծանրագույն մեղքեր են, որին Եկեղեցին պետք է արձագանքի իր գործիքակազմով: Եթե եպիսկոպոսը գործում է հերձվածային կամ բացահայտ հակականոնական ուղղությամբ, օրինակ՝ պարտադրում է չհիշատակել Կաթողիկոսին Պատարագի ընթացքում, քահանայի պարտքն է չենթարկվել նման հրահանգին։

3. Արդյո՞ք պարտավոր է քահանան Ս.Պատարագ մատուցել, երբ մոտակայքում կան այլ հերձվածողներ։ Եփեսոսի ՅՂԴ (ՅՂ) ԺԴ կանոնն ասում է, որ ոչ, պարտավոր չէ, բայց միայն այն դեպքում, եթե հերձվածողները խոստովանեն, որ հրաժարվում են հերձվածից։

Եզրակացություն. Քահանան չի կարող չհնազանդվել եպիսկոպոսին՝ եթե հարցը վերաբերում է վարչական, կարգապահական կամ անձնական վեճերին։ Սակայն, Աստվածաշունչը, Եկեղեցու սուրբ հայրերը և Կանոնական իրավունքը միակ դեպքում թույլատրում են, ավելին՝ պարտավորեցնում են չհնազանդվել, երբ եպիսկոպոսը դավանաբանական կամ նվիրապետական պառակտման կամ հերձվածի մեջ է։ Եթե եպիսկոպոսը քահանային պարտադրում է կտրել կապը բարձրագույն եկեղեցական իշխանության հետ, քահանան պարտավոր է չհնազանդվել հակականոնական հրահանգին և շարունակի կատարել Կանոնագրքի պահանջները՝ հիշատակելով Կաթողիկոսին։ Նա այդ անհնազանդությամբ պաշտպանում է Եկեղեցու միասնությունը, ուղղափառությունը, Սուրբ Պատարագի կանոնական ընթացքը, հեռու պահում հավատացյալ հոտին գայթակղությունից, հաղորդակից դարձնում փրկչարար Խորհրդին: Այլապես, հոգևոր տեսանկյունից հակականոնական պատարագանման արարողության ողջ պատասխանատվությունն ընկնում է թե՛ պատարագիչ քահանայի, և թե՛ իրեն օրհնություն տվող առաջնորդ եպիսկոպոսի վրա: Քահանայական շնորհը գործում է միայն նվիրապետական համակարգից ներս, որովհետև այդ շնորհի աղբյուրը հենց Հիսուս Քրիստոսն է, Ում Մարմինն էլ Եկեղեցին է: Եկեղեցու իշխանության անտեսումը դուրս է դնում պատարագիչին Քրիստոսի Մարմնից և որպես հետևանք` կտրում շնորհից, առանց որի Ս.Պատարագն անվավեր է: Չի կարող խորհրդակատար քահանան դառնալ ինքնաբուխ շնորհի աղբյուր:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 265

Մեկնաբանություններ

垾鐐╁妷/1600975814">Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը
Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը