Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ինչու՞ Եվրոպան չհուզվեց, երբ արցախցի երեխաները օգնություն էին աղերսում 9 ամսվա ադրբեջանական շրջափակման, սովի, ծարավի ու ցրտի պայմաններում

Ինչու՞ Եվրոպան չհուզվեց, երբ արցախցի երեխաները օգնություն էին աղերսում 9 ամսվա ադրբեջանական շրջափակման, սովի, ծարավի ու ցրտի պայմաններում
14.12.2025 | 11:51

ՈՒկրաինացի մի վիրավոր երեխայի տարել են Բելգիա ու ամբողջ Եվրոպայում ողբերգական տեսարաններ սարքել, թե ռուսական հրթիռների հարվածից զոհվել է երեխայի մայրը։ Թարգմանիչն էլ է լաց լինում, հուզվում են Եվրոպայի առաջնորդները։

Նախ, ուկրաինական ժողովրդի բոլոր ողբերգությունների գլխավոր մեղավորը նույն Եվրոպայի անբարո առաջնորդներն են, որոնք թշնամություն հրահրեցին եղբայրական երկու ժողովուրդների՝ ռուսների և ուկրաինացիների միջև հանուն իրենց նյութական շահի։ Հիմա էլ նստած կոկորդիլոսի արցունքներով ողբում են։

Եթե այդքան մարդասեր են, ինչու՞ մատը մատին չտվեցին, երբ Ադրբեջանը և Թուրքիան հազարավոր հայերի էին սպանում Արցախում, ինչու՞ գոնե չդատապարտեցին, երբ ադրբեջանցի ահաբեկիչները մորթում էին հայ տարեցներին ու կանանց, կամ կրակում սպանում էին մանկահասակ հայ երեխաների, կամ երբ ՈՒկրաինայի տված սպիտակ ֆոսֆորի արգելված զենքով վառում էին հայ զինվորներին և այդ բոլոր տեսարանները նկարում ու տարածում էին որպես հերոսություն։

Ինչու՞ Եվրոպան չհուզվեց անգամ, երբ Արցախցի երեխաները օգնություն էին աղերսում 9 ամսվա ադրբեջանական շրջափակման սովի, ծարավի ու ցրտի պայմաններում։ Հուզիչ չէ՞ր Եվրոպայի համար, թե՞ այդ դեպքում ձեռնտու էր մի ամբողջ ժողովրդի տառապանքը։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 257

Մեկնաբանություններ