Ճանանչողական պատերազմը թիրախավորված հանրության, սոցիալական շերտի և հատկապես ազգի արժեքային համակարգի մտահայեցողության շուրջ ծավալված «սահմանումների» փոփոխության բազմաչափ պայքարի գործընթաց է։ Տվյալ դեպքում, ճանանչողական պատերազմը նախագծած կողմը «դիմադրությունը» սահմանում է՝ որպես համընդհանուր շահերին ուղղված ապակառուցողական «վնաս», իսկ «կառավարումը» որպես «տրտունջ»՝ «ծանր բեռ», որը «հերոսաբար» իր վրա է վերցրել նոր էլիտան: Սակայն, նրա անձնազոհ քայլը չի գնահատվում «տգետ», իր չհիմնավորված ցանկություններին կառչած ժողովրդի կողմից։
Թշնամու կողմից մշակված ճանանչողական պատերազմի միջոցով ստեղծված և Հայ ժողովրդին պարտադրված նիկոլը, որպես անհատականություն, իրեն աջակցող քպ-ի շահերը գերադասում է ազգային և պետական շահից։ Ցավոք, այսօր մեր երկրում հստակ տեսնելի է, որ պաշտոնյաները չեն հանդուրժում որևէ կառուցողական և գիտական քննադատություն՝ իրենց գործունեությունը շտկելու համար։ ՈՒստի սեփական սխալներն արդարացնելու նպատակով դիմում են բռնապետական մեթոդների, որպեսզի երկարաձգեն իրենց իշխանավարման ժամանակը։
Իշխող կուսակցությունն իր ազգադավ ծրագիրն իրականցնում է օգտվելով քաղաքական հոգեբանության և ճանաչողական պատերազմի գրականության մեջ որպես «սովորած անօգնականության դրդում» (learned helplessness motivation) հայտնի մարտավարությունից, որի վերջնական նպատակը թիրախ հասարակության և էլիտայի դիմադրությունը կոտրելն է։ Գործողությունն իրականացվում է ժողովրդի և մտավորականության շրջանակում․
Նախ, ճանաչողական պատերազմի մեջ ներքաշված վարձկան լրատվամիջոցները զբաղվում են թերությունների և խնդիրների չափազանցմամբ այնպես, որ որևէ լուսավոր կետ չի երևում։
Այնուհետև նրանք սկսում են հետճշմարտության տեխնոլոգիաներով գունազարդել և ներկայացնել գաղութային ազդեցության տակ գտնվող երկրներում կյանքի իդեալականացված և հաճախ անիրատեսական պատկերը։ Այս երկվությունը ստեղծում է կեղծ և կործանարար անալոգիա, որի տրամաբանական արդյունքը լսարանի գիտակցության մեջ հուսալքության ու պարտության զգացողություն ձևավորելն է։
Էլիտաները, ըստ էության, զբաղված են «ճգնաժամի ցուցադրմամբ և տրտնջալով»՝ «ճգնաժամային կառավարման» փոխարեն։ Նրանք ակամայից դառնում են թշնամու գործիք և ամրապնդում թշնամու հիմնական ուղերձը։ Արդյունքում ժողովրդին հիասթափության գիրկն են նետում և լեգիտիմացնում թշնամու, մեր պարագային՝ նիկոլի և թուրքերի, պահանջները։
Էլիտաների տրտնջոցը ճգնաժամային իրավիճակներում ոչնչացնում է հասարակության ամենակարևոր ակտիվը՝ «համընդհանուր հույսը» և հավատը իրենց ուժերի, ինչպես նաև սերը սեփական տեսակի նկատմամբ։
Էլիտաների կարողությունների ցուցանիշներից մեկը սահմանվում է որպես ճգնաժամային կառավարման վերահսկում և մարդկանց ու երկրն անվտանգ կամ նվազագույն վնասով այդ իրավիճակից դուրս բերում։ Հակառակ դեպքում՝ առանց որևէ թերության, առողջ համակարգի վերահսկումն ու կառավարումը բարդ չէ։ Իսկական արվեստը փոթորկի ժամանակ նավը կառավարելն է։ Հետևաբար, «տրտնջացող» էլիտաները, ճգնաժամին բախվելիս, բնածին կերպով ներկայանում են որպես «անգործունակ» և «կառավարչական» հնարից զուրկ։
«Տրտնջացող էլիտաների» երևույթը պատերազմի ժամանակ երկու հնարավոր սցենարներ է առաջ բերում.
1. Նա ներթափանցող է և թշնամու գործակալ, որին հանձնարարված է իրականացնել ճանաչողական պատերազմ և հոգեբանական գործողություններ։
2. Այս անձը չունի ճգնաժամերի կառավարման հմտություն։ Նա պատերազմ հրահրող է և թշնամի։
Լուծումը ժողովրդի դերի փոփոխությունն է «միաձայն ողբից» դեպի «ակտիվ պահանջ» ներկայացնողի։
Պահանջատիրության և դիմադրողականության աճը ոչ միայն հասարակությանը դուրս կբերի իրականությունը պատրանքային գնահատելու վիճակից, այլ կստիպի քաղաքական կուսակցություններից ու կառավարությունից պահանջել հայակենտրոն և իրական «լուծում» ու «գործողությունների ծրագիր»՝ պարտվողականի և հիասթափեցնողի փոխարան։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ