Իշխանությունը ինչքան սինլքոր կա տանում է հանրային եթերներ խոսեցնելու. մեկն առաջարկում է ընդդիմախոսներին բանտարկել, մյուսն առաջարկում է ճիպոտահարել, այն մյուսը քարոզում է թուրքահպատակություն՝ «ադրբեջանցիների և թուրքերի հետ շփվել եմ իրենց մեջ թշնամություն չկա» շղարշով, այն մյուսը, որ ընդհանրապես փսլնքոտ է, Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին լիքը լուտանքներ է տեղում ու սպառնում գահընկեց անել, մի փսլնքոտ էլ առաջարկում էր դաշնակցություն և այլ այլախոհների փակել, իրավապահ համակարգի հորինած ու կարած քրեական գործերի մասին էլ լռում եմ:
Ու այս պոռնոն (կներեք, այլ բառով չի կարելի սա կոչել) անվանում են ժողովրդավարություն, իսկ դրա ջատագով ԱՄՆ-ը և ԵՄ-ը գլխավոր հովանավորներն են: Եվ արի տես՝ սրան ինչ է գալիս հակադրվելու:
Մի խումբ ասում է, թե բա՝ «նախկինները թալանչի են, ներկաները՝ ապիկար» (ու դրած գովազդի տակ այս ոչխարաբանությունը տարածում են), կարևորը սրա անունը միասնություն են դրել:
Այն մյուսներն ասում են. «Սովետի ժամանակ մեր պապերը գրել-կարդալ չգիտին, հազար հատ զավոդ են սարքել, մենք երկուսն էլ գիտենք, բա ինչի հազար հատ զավոդ չենք սարքում... Այ, որ զավոդները լինեն, թուրքը այլևս մեր տարածքների վրա աչք չի ունենա, հայերի ազատության և իրավունքների պայքարի հարցն էլ զավոդով կլուծվի... »: Համա կուռ լոգիկա է:
Մանր-մունր խմբերի մի ստվար հատվածը շարունակում է նախկինների ստվերի հետ կռիվ տալ՝ չտեսնելու տալով, որ այդ նախկին կոչված համակարգը հիմա իշխանություն է, և այդ նախկին ասվածը այլևս չկա: Պարզ է, չէ՞, մի բան, որ կոչվում է նախկին, կնշանակի անցյալում է, չկա այլևս: Բայց դե այս մարդկանց սա ոչ մի ձևով չես բացատրի:
Այս ամենը համեմվում է ռուսատացության սոուսով, մրցություն է՝ ով շատ չի սիրի և կհայհոյի ռուսներին: Բայց չեն հիշի, որ մինչ օրս օգտվում են ռուսների սարքած ենթակառուցվածքներից, տաքանում են ռուսների տված էժան գազով, զխկտվում են (ավելի մեղմ չի կարելի ասել) ռուսական ցորեն ու էլի լիքը ուրիշ բաներ:
Ու սրանց ոչ մի ձևով չես բացատրի, որ ԱՄՆ-ը թուրքերին մեր տարածշրջանում ամրացնելուց հետո քաշվելու է ղրաղ՝ իր գործերին, իսկ դուք՝ «իդիոտներդ», հետո խնդրելու եք, որ ռուսը գա ու այս անգամ ձեզ ոչ թե տեր կանգնի, այլ ընդհանրապես դառնաք նրա ծառան, միայն թե թուրքի ձեռը չընկնեք:
Այս գժանոցի մեջ մի քանի այլ ուժեր էլ շարունակաբար իրար միս են կրծում, էլի նախկին անցած թեմաներով, ու սրանց էլ ոչ մի կերպ չես հանգստացնի:
Ի՞նչ բաց թողեցի: Հա:
Այս գժանոցը խելքի բերելու լծված հայերի իրական շահերի պաշտպաններն էլ, մոռացված, բանտերում են (մեր սրբազաններն ու աջակիցները):
Իսկ ժողովրդի մի ստվար զանգված սկսել է պատրաստվել հերթական կերուխումին՝ խանութները տեղ ու դադար չկա:
Բարև, Հայաստան:
Հովհաննես Ավետիսյան