Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Քաջնազարիզմը հասունանում է երևութական արժանիքների առջև կուրորեն գլուխ խոնարհելու մթնոլորտում

Քաջնազարիզմը հասունանում է երևութական արժանիքների առջև կուրորեն գլուխ խոնարհելու մթնոլորտում
14.12.2025 | 18:20

Ժողովուրդների հեքիաթները ոչ միայն արտահայտում են նրա մշակութային ինքնությունը, այլև ձևավորում են մի տեսակ հավաքական գիտակցություն, որտեղ դրվում են բարոյականության, արժեքների և հանրային իդեալների հիմքերը: Ժողովրդի ծոցից ելած հեքիաթային հերոսը, ըստ էության, հանրային դժբախտության դեմ և արդարության համար պայքարի խորհրդանիշ է՝ հաճախ արտացոլելով ժողովրդի մի ամբողջ դարաշրջանի ձգտումներն ու երազանքները:

Հատկանշական է, որ ամեն հեքիաթ չէ, որ կարող է մասսայական դառնալ ու դարեդար փոխանցվել: Դա կախված է նրանից, թե որքանով է այն հոգեհարազատ տվյալ ժողովրդին:

Հայկական բանահյուսության մեջ ժողովրդի ամենասիրված հերոսը Քաջ Նազարն է (պատահական չէ, որ այս կերպարին անդրադարձել են Գարեգին Սրվանձտյանը, Ստեփան Զորյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը և շատ շատերը): Ժողովուրդը սիրում է իր հերոսին, իր ծոցից ելածին, իր նմանին, որը կույր պատահականությունների շնորհիվ մեծ փառքի է հասնում, հարստություն է ձեռք բերում, մինչև անգամ թագավորական գահին է տիրանում, բայց նա, այնուամենայնիվ, չնչին մարդ է: Նա առաջին հայացքից պարզունակ թվացող, բայց և բազմիմաստ ու խորամանկ կերպար է: Նա սրամիտ է, բայց և հիմար, ստախոս է, միևնույն ժամանակ`միամիտ, կեղծավոր ու վախկոտ:

Այս կերպարի հանդեպ համաժողովրդական այս տարօրինակ սիրո և համակրանքի վերաբերյալ շատ դիպուկ է արտահայտվել հայ բանաստեղծ, դրամատուրգ Տիգրան Հախումյանը: Ըստ նրա. «Քաջնազարիզմը ծագում և զարգանում է այնտեղ, որտեղ մարդիկ ծայրահեղ հանդուրժողականություն են հանդես բերում դեպի անտաղանդությունը, ապաշնորհությունը, տգիտությունը, դեպի ամեն տեսակ ավանտյուրիստ և վիրավորական արհամարհանք ժողովրդի և մարդու վերաբերյալ: Քաջնազարիզմն, այսպիսով, հասունանում է բարեհոգի և անքննադատ մեծարանքի, արտաքին, երևութական արժանիքների առջև կուրորեն գլուխ խոնարհելու մթնոլորտում և դրա շնորհիվ»:

Այս հերոսը մեր ժողովրդին իդեալական է թվում, քանի որ շատ մոտ է շատերի երազանքին: Սակայն սա նաև տիպական է, քանի որ հանդես է գալիս որպես սոցիալական ու կենսական երևույթների ընդհանրացում: Եվ ամենազավեշտալին այն է, որ, ըստ Հովհաննես Թումանյանի. «Մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում աշխարհի վրա»:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 187

Մեկնաբանություններ

垾鐐╁妷/1600975814">Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը
Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը