Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ոգեղեն ուժեր

Ոգեղեն ուժեր
16.02.2026 | 21:59
Փետրվարի 17
Ոգեղեն ուժերը չեն նշանակում դեռևս հոգևոր ուժեր:
Մի՛ փորձիր նյութական միջոցներով հոգևորին հասնել: Եթե հնարավոր լիներ տեսնել, ապա կերևար, որ այդպես, հոգու գեղեցիկ թևերը հավասարեցնում ես երկրի ցեխին:
Առանձնացումի այս ժամերը ընդունիր իբրև Ինձ հետ հաղորդություն ունենալու թանկագին ժամանակ. պարտադիր չէ, որ այն օգտագործես հարցեր տալու և պատասխաններ ստանալու համար:
Հանդիպիր Ինձ հաղորդության մեջ:
Այդ է Հոգու սնունդը, որ Ես եմ հայթայթում:
Մի՛ ակնկալիր, որ Եկեղեցին կատարյալ լինի:
Աստծո տաճարի մեջ գտիր հնարավորությունը Ինձ մոտենալու:
Այս է կարևորը. մնացյալը` երևութական է, կարևորություն մի՛ տուր. կեղևը դատապարտված է ու պետք է դեն նետվի:
Ճշմարտությունը փնտրիր. գտիր Ինձ` կյանքի ճշմարիտ հացը: Ցորենահատիկը ճիշտ պատկերն է Իմ Եկեղեցու և Իմ Անձի:
Կարևորը իրական կյանքն է` տեսանելի Եկեղեցին կեղևն է, բայց կեղևը անհրաժեշտ է, որ ներկայացնի իր մեջ կյանք ունեցող ցորեն հատիկը, որ մարդն է:
Դիտվել է՝ 2581

Մեկնաբանություններ