Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Խոտորյա՞լ, թե՞ ընդդիմադիր

Խոտորյա՞լ, թե՞ ընդդիմադիր
28.02.2026 | 14:30

Ո՞վ է պատկերացնում, ինչպե՞ս կարող են որևէ զղջում չցուցաբերած, Մայր Աթոռի կոչերն անտեսած, հետևողականորեն Պատարագների ժամանակ Հայոց Հայրապետի և իրենց իսկ անվան զեղչումը հովանավորած, կարգալույծների հետ միաբանված Մայր Աթոռի դեմ արշաված, Ամենայն Հայոց Կաթողիկոսին անհնազանդ խոտորյալ սրբազանները (ըստ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսների բնորոշման) դառնան ուղղակի ընդդիմադիր եղբայրներ և այլ տիրանվեր եպիսկոպոսների հետ, կարծես ոչինչ էլ չի եղել, նստել մի սեղանի շուրջ և ընդհանուր եկեղեցանպաստ քննարկումներ ունենալ։

Դա հնարավո՞ր է:

Եվս մեկ հարց. «Եկեղեցու ներսում ընդդիմադիր հնարավո՞ր է լինել»: Օրինակ վարչական, կառավարման հարցերում պատկերացնում եմ, որ կարող են լինել տարբեր մոտեցումներ եպիսկոպոսների կողմից:

Սակայն, հակականոնական Պատարագների հովանավորը, դեպի հերձված գնացողն (Մայր Աթոռի և Եպիսկոպոսաց հավաքի բնորոշումներով) ու իր հետ որոշ քահանաներ այս կամ այն կերպ ներքաշողը, ընդդիմադի՞ր է, թե՞ նվիրապետական կարգի դեմ ապստամբ:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ