Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մի բուռ երկիր՝ հարյուրից ավելի կուսակցություն

Մի բուռ երկիր՝ հարյուրից ավելի կուսակցություն
03.04.2026 | 10:58

Պետական մակարդակով որևէ կուսակցության գործունեության նպատակը իշխանություն գրավելն է կամ էլ դրան ինչ-որ ձևով մասնակցելը։

Բայց եթե մի բուռ երկրի կուսակցությունների թիվը հարյուրից անցնում է, ապա դա որակապես այլ բացատրություն պետք է ունենա, քանի որ դրանց ճնշող մասը շատ հեռու է նույնիսկ իշխանության մասին մտածելուց կամ էլ հասարակության մեջ որևէ լուրջ ազդեցություն ունենալուց։

Այս երևույթը կարող է, ասենք, բացատրվել հասարակության մեջ ինչ-որ ձևով երևալու և, հաջողության դեպքում էլ, հացի փող վաստակելու ցանկությամբ, բայց ինձ նաև թվում է, որ նման արտառոց երևույթը պետք է, որ ավելի խորքային պատճառներ ունենա։

Օրինակ, ինձ թվում է, որ նման բանի լուրջ պատճառ կարող է լինել խարիզմատիկ ու բանիմաց քաղաքական գործիչների բացակայությունը մեզնում, որոնք կարող էին մագնիսի նման դեպի իրենց ձգել քաղաքական գործունեության հակում ունեցող մարդկանց և, դրանով իսկ, կուսակցությունների թիվը իջեցնելով ամենաշատը մինչև 6-7-ը։

Մյուս կողմից էլ, մեր կուսակցություններին դժվար է, այդ բառի դասական իմաստով, կուսակիցների խումբ համարելը, քանի որ դրանք իրարից գաղափարապես բաժանելը պրակտիկորեն անհնար է, երևի նաև իմաստ էլ չունի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 9618

Մեկնաբանություններ