«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները

Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները
26.05.2026 | 12:35

Ռուսաստանի ղեկավարությանը, առաջին հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, արտգործնախարար Սերգեյ Լավրովին, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին պետք է շնորհակալ լինել, որ միանգամայն անկեղծորեն ու ճիշտ ժամանակին հայաստանցիներիս հասկացրեցին, թե մեզ ինչ է սպասվում, եթե վերստին իշխանության գան Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը):

Հը՞, ծաղիկներ, ելակ աճեցնող ջերմոցատերեր, կոնյակի, գինու, օղու հայաստանյան արտադրողներ, «Ջերմուկ» արտադրող Արսենյան, ձկնարդյունաբերությամբ զբաղվող ու Հայաստանից ՌԴ ձկան արտահանմամբ զբաղվողներ, լա՞վ եք…

Դեռ ապրիլի վերջին Ռոսպոտրեբնադզորն արդեն դադարեցրել էր Հայաստանից հանքային ջրի առանձին խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը։ Եվ, ահա, ուրբաթ հայտնի դարձավ, որ Ռոսպոտրեբնադզորը 2026թ. մայիսի 22-ից դադարեցրել է Ռուսաստանի տարածքում «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ինչպես ներմուծումը, այնպես էլ շրջանառությունը:

Շրջանառության արգելքը նշանակում է, որ բոլոր սուպերմարկետներին, խանութներին և այլ առևտրավայրերին, ռեստորաններին ու հասարակական սննդի օբյեկտներին արգելվում է վաճառել այն, ավելին՝ պարտավորեցվում է բացառել նշված հանքային ջրի վաճառքը, հետ հանձնել այն, կամ էլ մատակարարն է պարտավորեցվում ապրանքը հետ կանչել, ինչը նիկոլական Աշոտ Արսենյանի կամ նրա արտադրանքի մատակարարների վրա թանկ կնստի (արտադրանքը Հայաստան վերադարձնելը կամ ՌԴ-ում այն պահելու համար պահեստներ վարձակալելը նույնպես մեծ ծախս է):

«2026 թվականի մայիսի 22-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել Ռուսաստանի Դաշնության տարածքում սննդամթերքի ներմուծումը և շրջանառությունը կասեցնելու համար՝ «Ջերմուկ» հանքային բնական բուժական սեղանի խմելու գազավորված ջուր, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկություններին։ Ջրում արձանագրվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում, ինչը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտում է:

«Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ ապակողմնորոշումը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման, առողջության վատթարացման»,- պարզաբանել են Ռոսպոտրեբնադզորում:

Ընդունված որոշման մասին գերատեսչությունը տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիային (АКОРТ) և ինտերնետ առևտրի ընկերությունների ասոցիացիային (АКИТ):

Ռուսաստանն այսպիսով հասկացրել է, որ հանուն նրա, որ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում շատ-շատերն անգործ չմնան, Հայաստանում չաճի գործազրկության մակարդակը, հանուն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի հետ տնտեսական կապերի, մտադիր չենք հանդուրժել այդպիսի «Ջերմուկ»-ի ներմուծումը և իրացումը Ռուսաստանում, հատկապես իր նկատմամբ Նիկոլ հայադավի և իր ոհմակի թշնամական քաղաքականության պայմաններում:

Ռուսաստանի մյուս հարվածն ուղղված է Հայաստանում ծաղիկ աճեցնող ջերմոցատերերին ու գյուղատնտեսության նշված ոլորտում ընդգրկված աշխատողներին: Կարծում ենք, հասկացնում են՝ Նիկոլ ընտրելուց առաջ լավ մտածեք, այլևս չենք հանդուրժի…

Ինչպես «Ջերմուկ»-ի պարագայում, այս դեպքում ևս հիմնավորումներ ներկայացվել են Ռուսաստան հայկական ծաղիկների մատակարարման արգելքի վերաբերյալ: ՌԴ մեկ այլ գերատեսչություն՝ Ռոսսելխոզնադզորը, անցյալ շաբաթ հայտնել է մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման ժամանակավոր սահմանափակում մտցնելու մասին՝ նշված արգելքը պայմանավորելով կարանտինային անհրաժեշտ միջոցառումներով:

«2026 թվականի անցած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է ներկրվել 39 միլիոն հատ կտրված ծաղիկ,- նշված է Ռոսսելխոզնադզորի կողմից Հայաստանի համապատասխան գերատեսչությանն ուղղված նամակում:- Դրանցում բացահայտվել է կարանտինային օբյեկտների առկայության 135 դեպք, որոնցից 133-ը ՝ արևմտյան ծաղկային (կալիֆորնիական) թրիփսի, 1-ը՝ սև ցիտրուսային սպիտակ ճանճի, և 1-ը՝ ծխախոտի սպիտակ ճանճի։ Նշվածը վկայում է հայկական կողմի անբավարար վերահսկողության մասին, ինչպես նաև մտահոգություն է առաջացնում Ռոսսելխոզնադզորի կողմից»,- նշված է նամակում:

Նամակում նշված է նաև, որ արևմտյան ծաղկային թրիփսը ԵԱՏՄ անդամ պետությունների համար ամերիկյան ծագման կարանտինային վնասատու է, որը պոտենցիալ վտանգավոր է բոլոր ջերմոցային տնտեսությունների համար:

Նիկոլապաշտ ամբոխը, Նիկոլազոմբիները հիմա կմտածեն՝ չլինի Ռուսաստանը, թող լինի մեկ այլ երկիր, այնտեղ կիրացվեն Հայաստանից ծաղիկները: Նման կեղծ տեղեկատվություն կտարածեն ու հանրության մի մասին կխաբեն նաև նիկոլական ԶԼՄ-ները, իհարկե, առաջինների դեպքում անտեսելով կամ անտեղյակ, իսկ ԶԼՄ-ների դեպքում թաքցնելով, որ բազմաթիվ երկրներում հսկողությունը նույնպես խիստ, որոշներում նույնիսկ ավելի խիստ է, քան ՌԴ-ում, բացի այդ, շատ երկրներ իրենք նույնպես ծաղկի արտահանողներ են:

Հայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից իր եկամուտների ավելի քան 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկան, հաշվարկել է «РИА Новости»-ն ՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները:

Ինչպես նշված է հրապարակման մեջ, «2025թ. Հայաստանը ծաղիկների արտահանումից ստացել է 49,1 միլիոն դոլար, որից 46 միլիոնը՝ ՌԴ մատակարարումներից։ Այսպիսով, ռուսական շուկան նախորդ տարի Հայաստանին ապահովել է ծաղիկների վաճառքից ստացված եկամուտների 93,8% -ը»։

Ընդգծում ենք, որ 46 մլն դոլարն այն վնասն է, որ Հայաստանը կստանա միայն Ռուսաստան ծաղիկների արտահանման արգելքից: Բա «Ջերմո՞ւկ»-ը, ալկոհոլային խմիչքնե՞րը, ձո՞ւկը և այլն, և այլն:

Նիկոլ հայադավը փորձելով մոլորեցնել իր ընտրողներին և, ընդհանրապես, հայաստանյան հանրությանը, նրանցից թաքցնել իր և իր ոհմակի հակառուսական քաղաքականությունից բխող վտանգը, ստելով հայտարարել է, թե Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներկրման արգելքն «աշխատանքային իրավիճակ» է և ԵԱՏՄ ներսում սովորական պրակտիկա՝ անտեսելով այն խորհրդանշական և ուշագրավ փաստը, որ Հայաստանից ՌԴ ծաղիկների և «Ջերմուկ»-ի արտահանման արգելքը սահմանվել է հենց նույն օրվանից՝ մայիսի 22-ից, իսկ հաջորդ օրը հայտարարվել նաև Հայաստանից մի շարք ալկոհոլային խմիչքների արտահանման արգելքի մասին, ինչին դեռ կանդրադառնանք:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ