Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ամոթ է, ցավալի է, աններելի է

Ամոթ է, ցավալի է, աններելի է
11.07.2026 | 11:21

Արեգնազ Մանուկյանին ճանաչում եմ մանկությունից։ Մենք մեծացել ենք նույն շենքում՝ Նոր Նորքի հայտնի ԵՊՀ դասախոսների շենքում, որտեղ դեռևս 1970 թվականին բնակարաններ էին ստացել իմ հայրը՝ ԵՊՀ դասախոս, և Արեգնազի հայրը՝ նույն համալսարանի դասախոս։

Մենք նույն մտավորական միջավայրում մեծացած երեխաներ ենք, նույն արժեքներով ու նույն դաստիարակությամբ։

Արեգնազի ծնողներն արժանապատիվ, կրթված մարդիկ էին, ովքեր իրենց երեխաներին դաստիարակել են հայրենիք սիրելու և պատասխանատվության ոգով։

Արեգը դեռ մանկուց առանձնանում էր իր համառությամբ և սկզբունքայնությամբ։ Այդպես է մնացել մինչև այսօր՝ արդեն որպես լրագրող, մայր և հանրային-քաղաքական գործիչ։

Երեկվանից տեղս չեմ գտնում։ Չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Արեգնազին մեղադրում են այսպիսի ծանր հոդվածով, ամիսներ շարունակ հետապնդում են, հետո էլ կալանավորում։

Արեգը հրաշալի ընտանիք ունի, հոգատար ամուսին, երկու կիրթ ու դաստիարակված երեխա, որոնցից աղջիկը դեռ անչափահաս է։

Պատկերացնու՞մ եք՝ ինչ ծանր հարված է սա այդ ընտանիքի համար։

Չեմ կարողանում հասկանալ էլի՝ մարդ ինչ աստիճանի պետք է կորցրած լինի մարդկային դեմքը, որ այսպիսի վերաբերմունք դրսևորի, մի՞թե իսկապես որևէ այլ իրավական միջոց չկար, մի՞թե կալանավորումն էր միակ «լուծումը»։

Այսօր արդեն կալանքը վերածվել է ոչ թե բացառիկ իրավական միջոցի, այլ ճնշման և հաշվեհարդարի գործիքի։

Ամոթ է, ցավալի է, աններելի է։

Իսկ դուք ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել։

Հռիփսիմե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ