ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ո՞րն է հայի՝ իր երկրի ու պետության նկատմամբ անտարբերության՝ այդ կործանարար չարիքի հաղթահարման բանաձևը

Ո՞րն է հայի՝ իր երկրի ու պետության նկատմամբ անտարբերության՝ այդ կործանարար չարիքի հաղթահարման բանաձևը
05.10.2026 | 10:13

«Հային իր երկրի հետ կապելու համար, գաղթականությունը դադարեցնելու համար միակ ամենակարևոր միջոցն է նրան իրավունք տալ իր երկրի ու հողի տերը լինելու, նրանից ծծելու իր սնունդը, որպես մանուկն իր մոր ստինքներից։ Այդ պետք է լինի հայոց պատրիարքի պահանջելի գլխավոր վերանորոգումներից մեկը, եթե նա ուզում է, որ հայը արմատ ձգե Հայաստանի հողի վրա»։
Րաֆֆի

Իսկ անտարբերության հաղթահարման բանաձևը շատ պարզ է ու հասարակ։ Ընդամենը հային պետք է վերադարձնել իր երկրի լիիրավ տերը լինելու բնական և Աստծո կողմից նրան շնորհված իրավունքը, այս հողի վրա ծնված լինելու արդյունքով՝ լիիրավ քաղաքացիության իրավունքը։ Հային պետք է վերադարձնել իր երկրի հարստության, բարիքների ու ընդերքի փայատերը լինելու իրավունքը, իր երկրի իշխանության ձևավորման ընտրական իրավունքը, պետություն-քաղաքացի հարաբերություններում իրավահավասարության իրավունքը։
Անտարբերության հաղթահարման կարևոր պայման է սոցիալական արդարության հաստատումը, երկրում ստեղծվող բարիքների արդարացի բաշխման մեխանիզմների ձևավորումը, սեփականության բոլոր ձևերի համար իրավահավասարության ու անձեռնմխելիության օրինականության հաստատումը։
Խորհրդային Հայաստանից էլ ժառանգեցինք բարձր արժեքներ կրող, կրթական ու ինտելեկտուալ բարձր մակարդակ, պետականության ու հայրենիքի զգացողություն և պատասխանատվություն, մարդկային և ազգային բարձր արժանապատվություն ունեցող քաղաքացի։ Հետխորհրդային տարիներին, սակայն, հայությանը բարոյազուրկ դարձնելու, այլասերելու և Հայաստանը կործանելու նպատակով դրսից ներդրված համակարգի պատճառով՝ մարդկանց քվեն կեղծելու միջոցով երկրի ունեցվածքից արդար օգտվելու և իշխանություն ձևավորելու իրավունքից զրկվելու արդյունքում, քաղաքացին օտարվեց իր երկրից ու պետությունից։ Նա դարձավ անհաղորդ ու անտարբեր իր հայրենիքի նկատմամբ, չարացավ երկիրն իշխող ու անխնա թալանող արտոնյալների խմբակի դեմ։
Պարզվեց, որ իշխանավորների ու ազգային ունեցվածքի հաշվին հարստացած մեծահարուստների կողմից զավթված հայրենիքին հասարակ քաղաքացին պետք է միայն հայրենիքը պաշտպանելու, սահմանները հսկելու համար՝ միայն վտանգի պահերին՝ պատերազմի դաշտում կռվելու և զոհվելու համար։
«Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա»,- միանգամայն արդարացիորեն գրել է Գարեգին Նժդեհը։
Եվ այդպես հայը կորցրեց հանրային ու պետական շահի, հայրենիքի ու պետականության զգացողությունը, հողի նկատմամբ պաշտամունքի զգացումը, կորցրեց հարգանքն ու վստահությունը քաղաքականությամբ զբաղվողների, իշխանությունների ու կուսակցությունների նկատմամբ։ Իսկ հիմա քաղում ենք այդ պտուղները. համատարած անտարբերության արդյունքում հայտնվել ենք ազգային աղետի, հայրենիքի ու պետականության կորստի շեմին, որտեղից դուրս գալը կամ անհնարին է լինելու, կամ էլ հնարավոր կլինի միայն Աստծո նկատմամբ անկեղծ հավատքին վերադառնալու, համազգային համերաշխության, մեծ ջանքեր գործադրելու և ժողովրդին երկրի տիրոջ օրինական իրավունքը վերադարձնելու դեպքում։
«Հողի նկատմամբ սեփականատիրական զգացումը մարդու մոտ մշտապես առաջացնում է եռանդուն աշխատանքի ձգտում։ Նրա ձգտումը կենդանանում է, և նա շնչում է լիաթոք, նրա միտքը փնտրում է գիտելիքներ և ճիշտ է լուծում կենսական խնդիրները։ Եվ հենց այդ ժամանակ պարզվում է, որ այդ ձգտումը ծառայում է ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքին, ցեղին և հասարակությանը»,- գրել է ռուս նշանավոր փիլիսոփա Ի. Իլյինը։
Սեփականատիրության զգացողությունն էլ ծնում է բարիքի նկատմամբ իշխանության զգացողություն։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 164

Մեկնաբանություններ