«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ենթակա կամ կիսաենթակա տնտեսաքաղաքական միավորների կառավարումը ունիվերսալ մեխանիզմ է

Ենթակա կամ կիսաենթակա տնտեսաքաղաքական միավորների կառավարումը ունիվերսալ մեխանիզմ է
14.10.2026 | 13:04

Եթե նայում ենք այն հնարավոր ճանապարհներին, որոնք մարդկանց, ազգերին, ժողովուրդներին, պետություններին ու քաղաքակրթություններին տանում են դեպի նրանց կյանքի ավարտն ու կործանումը, ապա պատմության մեջ՝

1․ Եղել են շատերը, որոնց ոչնչացրել են ավելի ուժեղները:

2․ Եղել են հզորները, որոնք իրենք իրենց են կործանել՝ սպառելով իրենց պոտենցիալը։

3․ Եղել են նաև մեզ նմանները, որոնք, ուժեղների տևական ճնշման հետևանքով կորցնելով ինքնակառավարման մեխանիզմները, բռնել են ինքնակործանման ճանապարհը։

Այս իմաստով մենք պետք է քննադատորեն մոտենանք այն տարածված պնդմանը, որ «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, քան՝ ինքնաոչնչացումը»։

Այո, կա նաև ինքնաոչնչացման միջոցով դեպի կործանում գնալու հնարավորություն, որի հիմնական պայմանը ապրելու կամքը կորցնելն է, որն էլ հնարավոր է երկու ճանապարհով՝

1․ Տևական բարեկեցիկ ու անհոգ կյանք ունենալով, որն աստիճանաբար հեռացնում է մարդկանց մենթալիտետն ու հոգեբանությունը իրենց կենսաբանական հիմքից ու դարձնում անպիտան գոյապայքարի համար:

2․ Օտարի կողմից տևական գոյաբանական ճնշման տակ լինելով ու թշնամու նպատակային գործողությունների պատճառով կորցնելով իր վերնախավը, այսինքն, կառավարման փորձ ունեցողներին, մտածողներին ու քաջերին՝ կորցնում է ամենակարևորը, այն է՝ ինքնակառավարման մեխանիզմները ու դարձյալ դառնում անպիտան գոյապայքարի համար։

Այնպես, ինչպես հզոր փշատերև անտառը ոչնչացնելու դեպքում նույն տեղում առաջանում է կեչիների պուրակ, այնպես էլ, որևէ հասարակություն, իր վերնախավին կորցնելով, հայտնվում է կործանման եզրին, քանի որ, ինչ-ինչ հանգամանքների բերումով քաղաքական անկախություն ստանալով, նա այլևս չունի կենսական ուժեր իր ինքնակառավարումը կազմակերպելու համար։

Ավելի կոնկրետ, նման հասարակության մեջ ներքին ուժերի բացակայության պատճառով նրա կառավարումը, ըստ էության, դառնում է արտաքին կառավարում, որին էլ, ամենատարբեր առումներով, ձեռնտու է իր ազդեցության ոլորտում գտնվող տնտեսաքաղաքական միավորի ղեկավարի պաշտոնում ունենալ մեկին, որն իր շահերի պաշտպանն է տվյալ տարածքում։

Հիերարխիկ կառուցվածք ունեցող ուժային աշխարհում ավելի ուժեղների դրածոների միջոցով ենթակա կամ կիսաենթակա տնտեսաքաղաքական միավորների կառավարումը ունիվերսալ մեխանիզմ է, որտեղ այդ միավորների ղեկավարները ունենում են երկու հիմնական նպատակ՝

1․ Սպասարկել իրեն պաշտոնի նշանակողի շահերը,

2․հնարավորինս երկար մնալ այդ պաշտոնում, որոնք էլ հնարավոր են միայն այն դեպքում, երբ ոչ լրիվ ես սպասարկում սեփական ժողովրդի շահերը։

Ամբողջ աշխարհն է կառուցված նման սկզբունքով, պարզապես, ուժային հիերարխիայով իջնելով ավելի ներքև, այս սկզբունքի կիրառությունները դառնում են ավելի բացահայտ։

Այդ բանը տեսնելու համար հեռու գնալ պետք չէ, նայեք հզոր ԵՄ-ի ու նրա առանձին երկրների վիճակը, որոնց նշանակովի ու կիսանշանակովի ղեկավարները մոլորվել են աշխարհաքաղաքան բավիղներում և այդ ամենն էլ սեփական ժողովուրդների հաշվին։

Նման դեպքերում էլ նշանակովի ու կիսանշանակովի երկրների ղեկավարների առկայության փաստն էլ նշանակում է, որ կան նաև նշանակողներ, որն էլ կարող է դառնալ մարդկության ամենառիսկային պրոբլեմը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ