Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են Անդրկովկասում կայուն, խաղաղ իրավիճակով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր երկու երկրների շահերից է բխում այս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը»,- ասել է Պուտինը։               
 

Թուրքիայի համար, Հայկական ու Քրդական հարցերին զուգահեռ, գումարվեց նաև Արաբական հարցը

Թուրքիայի համար, Հայկական ու Քրդական հարցերին զուգահեռ, գումարվեց նաև Արաբական հարցը
10.12.2024 | 11:34

Թուրքիան ամենամեծ գլխացավանքի մեջ հայտնվեց 1915-ից հետո. Հայկական հարցից ավելի մեծ գլխացավանք դարձավ քրդական հարցը։ Եթե կարողացավ քրդական գործոնը օգտագործել հայերի դեմ և հայերից, այսպես ասած, մաքրել ողջ Արևմտյան Հայաստանը, որպեսզի ազատվի Հայկական հարցից, ապա դրա փոխարեն ստացավ քրդերով բնակեցված այդ տարածքները, որն էլ հետագայում դարձավ գրեթե 100-տոկոսանոց քրդաբնակ։ Թուրքիայի հաշվարկներն այդ հարցում մի փոքր այլ էին, կարծում էին, թե իրենց հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող քրդերին կարող են զսպել, կարող են ճնշելով, քրդական կրթություն չտալով հասնել նրան, որ կձուլվեն թուրքերին։ Բայց չեղավ այդպես, եղավ ճիշտ հակառակը. բոլոր այն բնակավայրերը, որոնք հայերից հետո անցան քրդերին, շատ արագ բնակեցվեցին բացառապես քրդերով, քրդերը սկսեցին շատ արագ բազմանալ, չնայած Թուրքիան ամեն ինչ անում էր, որպեսզի քրդաբնակ բնակավայրերում դպրոցներ չբացվեն, որպեսզի քրդերը դպրոցներ չհաճախեն, միևնույն է, դա էլ չօգնեց, ու քրդերը արագ տեմպերով բազմացան որպես քուրդ։

Իսկ սա արդեն հետագայում մի մեծ գլխացավանք դարձավ Թուրքիայի համար։ Հայոց ցեղասպանության հարցը բազմակի անգամ հեշտ հարց է Թուրքիայի համար, քան՝ քրդերի հարցը։ Նույն սխալն այս անգամ կրկնեց Էրդողանը, բայց արդեն՝ արաբների մասով։ Սիրիայում մի քանի ռազմական գործողություններ կատարելուց հետո (Եփրատի վահան, Ձիթենու ճյուղ և այլն) Թուրքիան ստացավ հսկայական փախստականներ իր տարածքում։ Եվրոպան և ԱՄՆ-ը կարողացան գումարներ հատկացնել Թուրքիային, որպեսզի փախստականներին պահի իր տարածքում և թույլ չտա դուրս գալ Թուրքիայից դեպի Եվրոպա կամ ԱՄՆ։ Այդ պահին Թուրքիային խիստ անհրաժեշտ էին ֆինանսական միջոցներ, քանի որ գտնվում էր ռազմական հակամարտության մեջ հենց քրդերի հետ Սիրիայի և Իրաքի տարածքում։ Տարված լինելով քրդական հարցը մեկընդմիշտ լուծելու հեռանկարով՝ Թուրքիան թույլ տվեց մեկ կարևոր ռազմավարական սխալ կամ սխալի կրկնություն։ Այս անգամ իր տարածքներ բերեց արաբախոս բնակչությանը կամ արաբներին, ովքեր, մեղմ ասած, այդքան էլ լավ վիճակի մեջ չդրեցին Թուրքիայի քաղաքացիներին։ Այժմ Թուրքիայի հարավային և հարավ-արևմտյան նահանգները լցվեցին արաբախոս փախստականներով, որոշ հաշվարկներով՝ մինչև 5 մլն փախստական։ Ներկա պահին այդ նահանգներում անգամ խանութների անվանումները արաբերենով է գրված, քանի որ կտրուկ փոփոխության ենթարկվեց ժողովրդագրական վիճակը։ Այդ նահանգներում եթե մնացել էին թուրքեր, շատ արագ հեռացան, ամեն ինչ վաճառեցին ու հեռացան։ Հիմա արդեն Թուրքիան իր տարածքում ունի ոչ միայն քրդական հարց, այլ նաև արաբական հարց հետագայի համար։ Իսկ հետագան դա շատ հեռուն չի, դա մոտ ապագան է, որը պայթելու է Թուրքիայի գլխին։ Հիմա, կարծես թե, Թուրքիան փորձում է Սիրիա վերադարձնել այդ արաբախոս բնակչությանը, բայց դա շատ բարդ ու դժվար գործընթաց է, քանի որ այլևս արմատավորված և հաստատված, նորմալ կենացաղային պայմաններ ունեցող բնակչությանը չես կարող ստիպելով տանել զրո կենցաղային պայմաններ ունեցող բնակավայրեր, էլ չխոսեմ անվտնագության մասին։ Թե ինչ միջոցների կդիմի Թուրքիան, թե ինչ արդյունքների կհասնի, կտեսնենք մոտ ապագայում, բայց որ Թուրքիայի համար Հայկական հարցին, Քրդական հարցին գումարվեց նաև Արաբական հարցը, դա արդեն իրողություն է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ