Այն հանգամանքը, որ օտար ուրիշի ռացիոնալ միջավայրում, ինչպես նաև նույն օտար ուրիշի շահի վրա հիմնված շատ թե քիչ բարյացակամ ու ռացիոնալ կառավարման պայմաններում մենք իսկապես ունենք եզակի քաղաքակրթական հատկություններ, կարող է որոշիչ դառնալ մեր հետագա ճակատագրում։
Նման եզակի հատկություններ ունեն նաև բոլոր այն ժողովուրդները, որոնք ունեն քաղաքակրթական կյանքի բովով անցնելու երկար պատմություն և որոնք նաև ուժային դոմինանտությունից հեռու և երկարատև ճնշման հալածանքների ու էկզիստենցիալ-գոյաբանական վտանգների են ենթարկվել ու պերմանենտորեն իրենց կյանքը փրկելու կարիք են ունեցել։
Նման պայմաններում, ինչպես նաև ուրիշ բոլոր պայմաններում, մարդկանց վարքը առաջնորդվում է համընդհանուր էքստրեմալության սկզբունքով, այն է՝ ձգտումով դեպի իրենց կյանքի առավելագույն հարատևումն ու շարունակականությունը։
Նույն գլոբալ սկզբունքով առաջնորդվելով, բայց գտնվելով տարբեր պայմաններում, մարդիկ իրենց կյանքի հնարավոր առավելագույն հարատևումը և շարունակականությունը ապահովելու համար ձեռք են բերում իրարից տարբերվող հատկություններ։
Եթե խոսքը գնա կոտորածների, թալանի, հալածանքների ու այլ վտանգների բովով անցած ու հազարամյակներով նույն պայմաններում ապրած մարդկանց մասին, ապա իրենց կյանքի հարատևման համար առաջին և կրիտիկական հատկությունը, որ նրանք պետք է ունենային փրկվելու համար, դա ռեալ ժամանակում արագ կողմնորոշվելու և ռացիոնալ որոշում կայացնելու հատկությունն է։
Դա նշանակում է, որ նման կրիտիկական պայմաններում ապրող ժողովուրդների մեջ կատարվել է բնական ընտրության նման մի բան, ըստ որի, հարատևել են նրանք, որոնք ունեն արագ կողմնորոշվելու և արագ ու էֆեկտիվ որոշումներ կայացնելու հատկություն, որն էլ ժառանգել են իրենց հետնորդներին, քանի որ դրանք, ոչ թե ձեռքբերովի, այլ մնացորդային հատկություններ էին։
Մեր տարածաշրջանում նման ժաղովուրդների շարքում կարելի է նշել հրեաներին, լիբանանցիներին, հայերին և, էլի հնարավոր է, որոշ ուրիշ հին ժողովուրդների մնացորդներին։
Վերը նշված արագ կողմնորոշվելու և արագ ու էֆեկտիվ որոշումներ կայացնելու հատկությունը իր բնույթով ունիվերսալ է և պիտանի մարդկանց գործունեության բոլոր ոլորտներում, բայց այն առավել էֆեկտիվ է նշված գործունեության կրիտիկական ոլորտներում։
Մյուս կողմից էլ, ներկա աշխարհը արագ ու էֆեկտիվ որոշումներ կայացնելու մի հսկայական դաշտ է, ներառյալ բիզնեսը, գիտությունը, քաղաքականությունը և այլն, որում մենք կարող ենք օգտակար լինել, և որն էլ որոշակի պայմաններում կարող է որոշել մեր ապագան։
Դրա համար մեզ պակասողը միայն էֆեկտիվ կրթական համակարգն է, բայց այնպիսի համակարգը, որը երիտասարդ մարդկանց մտածել է սովորեցնում և ոչ թե նրանց գլուխները լցնում է տեղեկատավական աղբով։
Պավել Բարսեղյան