Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Եկավ ձմեռվա վերջին ամիսը

Եկավ ձմեռվա վերջին ամիսը
02.02.2025 | 08:02

Եթե բոլոր ամիսները 30 օր լինեին, փետրվարը 35 օր կլիներ, իսկ նահանջ տարում՝ 36։ Բայց մարդիկ փետրվարից օրեր են վերցրել ու տվել մյուս ամիսներին, որովհետև ինչքան գարունը մոտենում ա, էնքան մենք անհամբեր ենք դառնում, ու փետրվարի վերջին, երբ ամենաանհամբերն ենք՝ օր ենք հաշվում, մեկ էլ գարունը լրիվ ամսվանից երկու օր շուտ ա գալիս։

Մենք մեզ բոնուս ենք արել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9597

Մեկնաբանություններ