Գիտե՞ք ինչու Հայաստանում ոչ մի կերպ չի կայանում կուսակցական համակարգը։
Ուրեմն, ամբիցիաներ ունեցող ամեն կուսակցական, ում ամբիցիաները կուսակցության ներսում չեն բավարարվում, անունը դնում է «գաղափարական տարաձայնություն» և, դուրս գալով իր կուսակցությունից, ստեղծում է նոր ու անբովանդակ կուսակցություն (ինչպես ցույց է տվել տարիների փորձը, եթե չհաշվենք եզակի դեպքեր, երբ բաժանումը որոշակի բովանդակություն է բերել), և սկսում են նոր ուժով աղավաղել քաղաքականության էությունը Հայաստանում։
Այնինչ, պետք է այս մարդկանց հարցնել. «Եղբա՜յր, եթե դու քո կուսակցության մեջ չես կարողացել ազդեցություն ստեղծել և, սեփական ամբիցիաներդ բավարարելու համար, նոր կուսակցություն ես հիմնում, էլ ինչպե՞ս պետք է ազդեցություն ստեղծես ամբողջ երկրում»:
Ամեն նոր կուսակցության ծնունդը գործնականում կուսակցական համակարգի այլասերման մասին է խոսում։ Վերջին տարիներին Հայաստանում չի ստեղծվել գեթ մեկ կուսակցություն, որն ունենա խորը բովանդակություն, տարբերվող տեսլական՝ երկրի քաղաքական, կուսակցական, տնտեսական, արտաքին, ներքին քաղաքականության մասին։
Արա Պողոսյան