«Իրանը կպահի Սյունիքը», «Ռուսաստանը կփրկի մեզ», «Թրամփը չի թողնի կռիվ լինի», «Ֆրանսիան օդը կփակի», «Եվրամիությունը դրոշներ կտնկի» և նմանատիպ այլ մտքեր թմրեցնում են մեզ, հանում պատասխանատվությունը մեր վրայից, և, ստեղծելու փոխարեն, մուրալու հոգեբանություն սերմանում:
Քաղաքական մուրացկանությունը արտաքին սպառնալիքից ոչ պակաս սպառնալիք է։
Մեր պետականության բանաձևը պետք է լինի ՍՏԵՂԾԵԼԸ, այլ ոչ թե մուրալով կպցնելը։
Ուզում ենք անվտանգ լինել, պետք է բանակ կառուցենք, ուզում ենք հարուստ ապրել, պետք է տնտեսություն զարգացնենք, ուզում ենք բարեկեցություն ունենալ, պետք է մշակույթ ստեղծենք։
Սա բնավ չի նշանակում ինքնամեկուսացում։ Ընդհակառակը, սա նշանակում է հավասարը հավասարի հետ փոխհարաբերություններ, որտեղ գործընկերները հանդիսանում են ոչ թե փրկիչներ, այլ փոխադարձ շահերով պայմանավորված դաշնակիցներ։
Վահրամ Մարտիրոսյան