«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժն էի նայում, որում ասվում է, որ Հովիկ Աղազարյանը մտահոգ է, քանի որ արդեն երկու շաբաթ է իր հեռախոսը չեն վերադարձնում և ինչ ասես կարող են անել դրա միջի տեղեկատվության հետ:
Սա վերոնշյալ պատգամավորի նկատմամբ քաղաքական հետապնդում է, առանց կասկածի, բայց ամեն դեպքում սա արդար է: Արդար է, քանի որ ինքը լուռ էր, երբ իշխանությունը նման ապօրինություններ արել և շարունակում է անել ընդդիմադիրների հանդեպ:
Մեր լրատվամիջոցների մոտ էլ քար լռություն է, այդ թվում՝ «Ազատության» մոտ, ինչ է թե՝ ես ու այլոք պատգամավոր չենք կամ էլ թե՝ ընդդիմադիր ենք, հետևաբար, կարևոր չենք, ուստի մեր իրավունքների ոտնահարումը կարիք չկա հանրայնացնելու:
Արդեն ավելի քան հինգ շաբաթ է, Նիկոլի Քննչական կոմիտեն չի վերադարձնում մեքենաս, հեռախոսս և օրինական զենքերս (տանս խուզարկության ժամանակ առգրաված, ի լրումն մեքենայից վերցրած օրինական գազային ատրճանակի):
Ու սրա մասին մեդիա դաշտը լռում է:
Ինչ խոսք, ինձ-մեզ կարելի է հետապնդել, մենք այս երկրի խորթ զավակներն ենք, արդարությունը մեր կողքով պիտի անց կենա:
Հովհաննես Ավետիսյան