ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ՉԻ ՄՏՆԻ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ՉԻ ՄՏՆԻ
14.10.2011 | 00:00

Որքան ընտրությունները մոտենում են, ընդդիմադիր դաշտի համախմբման հարցն այնքան օրակարգային է դառնում: Այսօր ընդդիմադիր դաշտում ամենաազդեցիկը ՀԱԿ-ն է, այդ իսկ պատճառով բոլոր հնարավոր միավորումներն այս ուժի շուրջ են պտտվում: Սակայն մյուս ընդդիմադիրները դեռ չեն շտապում «ներառվել» կոնգրեսի ցուցակում:
Նախորդ ընտրություններում ՀԱԿ-ի հետ համագործակցած «Ժառանգության» առջև այսօր ևս նույն հարցն է` միանա՞լ ՀԱԿ-ին, թե՞ ոչ: Չնայած այն տեսակետին, թե քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, սա այդ դեպքը չէ: Մեր աղբյուրի պնդմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի այցն Ազատության հրապարակ, որը շատերին հիմք տվեց խոսելու նոր համագործակցության մասին, ընդամենը «քաղաքացիական-քաղաքավարական ժեստ» էր: Ի դեպ, այս մասին նաև Րաֆֆի Հովհաննիսյանն է նշել:
«Ժառանգության» մեր աղբյուրի հավաստմամբ` իրենք նույն գետը երկրորդ անգամ չեն ցանկանում մտնել: Իսկ կոնգրեսի հետ համագործակցությունը հնարավոր են համարում միայն այն պարագայում, եթե Տեր-Պետրոսյանը հաղթահարի «միակ ընդդիմության լիդերի» իր անփոխարինելի լինելու բարդույթը: Քանի որ ժառանգականները համոզված են, որ դա չլինելու բան է, ուստի համագործակցության, առավել ևս միավորման մասին խոսելն «անհեթեթ» զբաղմունք են համարում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ