ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԵՐԲ «ՃՏԵՐԸ» ԹՌՓՈՇԱՑԱԾ ԿԼԻՆԵՆ

ԵՐԲ «ՃՏԵՐԸ» ԹՌՓՈՇԱՑԱԾ ԿԼԻՆԵՆ
19.07.2011 | 00:00

Հետաքրքիր է, ինչպե՞ս է լինում, որ «ներսի» մասին «դուրսն» ավելի շատ է տեղեկացված լինում: Սփյուռքի մեր հայրենակիցները, օրինակ, շատ ավելի են իրազեկված ներհայաստանյան քաղաքական դաշտում կատարվող կամ կատարվելիք տեղաշարժերին, քան հայաստանաբնակներս: Գուցե պատճառն այն է, որ հայրենիքի լավ ու վատով ապրող մեր հայրենակիցները բաց չեն թողնում Հայաստանին վերաբերող և ոչ մի տեղեկություն, մինչդեռ ներքաղաքական տուրևառից հոգնած հայաստանցիներս անտարբեր ենք դարձել այդ ամենի հանդեպ: Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է իշխանական վերնախավում կատարվող կամ կատարվելիք կադրային տեղաշարժերին: Սովորական հայաստանցու պետքն էլ չէ, թե այս կամ այն իշխանական պորտֆելը ումից ում կփոխանցվի: Պատճառը շատ պարզ է` հայաստանցիներս մեր մաշկի վրա ենք զգում, որ պորտֆելախաղերը ոչ մի դրական տեղաշարժ չեն խոստանում մեր կյանքում:
Իսկ լոսանջելեսահայության ամառային խոսք ու զրույցի թեման հայաստանյան իշխանական վերնախավում աշնանը սպասվող լուրջ տեղաշարժերն են: Բանից անտեղյակ հայաստանցիներիս նրանք իրազեկում են` Բաղրամյան 26-ում «կադրային ջա՜րդ» է լինելու` սցենարներն էլ մշակվում են: «Սև ցուցակում» հայտնվածների շարքում են նույնիսկ խորհրդարանի խոսնակը, մեկ-երկու նախարարներ, որոնց անունները, ցավոք, լոսանջելեսահայերը դեռ չեն հասցրել ճշտել:
«Դուրսը» կանխատեսում է` ներսում նախընտրական հրմշտոցի մեկնարկը կտրվի աշնանը, չեն խնայի ո՛չ համախոհներին, ո՛չ կուսակիցներին: Դե ինչ, սպասենք աշնանը, երբ «ճտերը» թռփոշացած կլինեն։

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ