Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
24.06.2008 | 00:00

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲԱՐԵՇՐՋՈՒՄ
ՀՀ կառավարության դիտարկմամբ` հունիսի 20-ին ընդդիմությունը սկսեց երկրորդ սերնդի հանրահավաքները:
***
ՖՈՒՏԲՈԼԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐ
ՈՒԵՖԱ-ի դիտարկմամբ` «Տոտո»-ի կանխատեսումները նման են Ահարոն Ադիբեկյանի «սոցիոլոգիական հարցումներին». ինչ ասում են, թարս ա դուրս գալի:
***
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ԱԺ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Ասում են` հասարակական զուգարանների հարցը Հայստանում վերջերս շատ օրհասական է դարձել, քանի որ երկրի ամբողջ կեղտը ջրի երես է դուրս եկել:
***
ՄԻԼԻՈՆԻ ՀԱՄԱՐ
«Ով է ուզում դառնալ պրեզիդենտ» հաղորդումից հայտնում են, որ օրերս հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է օգտվել «Զանգ ընկերոջ»-ից:
***
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՀՀ նախագահի նստավայրից հայտնում են, որ Կոլոմբիեի դիրքորոշումից ՀՀ իշխանությունները օլոմբիե եղան:
***
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Ըստ ժողովրդագետների` հունիսի 20-ին Ազատության հրապարակում «Փոքրիկ երևանցի» միջոցառման փոխարեն իշխանություններն անցկացրին «Մեծ գեղացի» միջոցառումը:

Դիտվել է՝ 30641

Մեկնաբանություններ