ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԼԻԴԵՐՆԵՐԸ ԴԱՀՈՒԿ ՉԵ՞Ն ՔՇԵԼ

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԼԻԴԵՐՆԵՐԸ ԴԱՀՈՒԿ ՉԵ՞Ն ՔՇԵԼ
17.02.2012 | 00:00

Այնքան էլ այնպես չէ, որ կոալիցիոն նոր հուշագիրը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի միջև բանավոր «ստորագրվել» է երկուշաբթի օրը:
Կոալիցիոն լիդերների հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը` Ծաղկաձորում, նրանք միմյանց հրաժեշտ են տվել կիրակի (Հրազդանի ընտրությունների օրը):
Շաբաթ իրիկուն` «ժամ տասներկուսի՜ն», գրեթե վերջնական համաձայնություն է ձեռք բերվել մեծամասնական տեղերի առնչությամբ (Օսկանյանի հայտարարությունն ուշանում էր այն պատճառով, որպեսզի վերջնական հասկանալի լինի` ով ում բարեկամն է հատկապես ԲՀԿ-ում), ԲՀԿ-ին մնացել էին իր յոթ, ՕԵԿ-ին` իր երկու, ՀՀԿ-ին` իր 23 մեծամասնական տեղերը (հենց միայն այս տեսանկյունից օսկանյանական «հայտնությունն» առ ոչինչ է դառնում), մրցակցային տեղերը վեցից հասել են ութի և ավելիի:
Մինչ շաբաթվա վերջ մրցակցայինի հետ կապված խնդիրներն էլ կհասնեն իրենց տրամաբանական ավարտին, ու կուսակցությունները կսկսեն «աշխատանքը» համամասնական ցուցակների վրա :
Չնայած մինչ այդ լիքը «ներքին» աշխատանք ևս ունեն` մեծամասնականի աշխարհագրության, ֆավորիտների հետ կապված: Պետք է որոշեն, ի վերջո, ում որ ընտրատարածքում են առաջադրում, մրցակցայիններում ում են դնում, որ «հաղթողական» լինեն: Որևէ բան այս առնչությամբ նույնպես դեռ որոշված չէ:
Կոնկրետ ԲՀԿ-ի միակ որոշված թեկնածուն, որքան էլ պարադոքսալ, թիվ 3 ընտրատարածքում առաջադրվելիք Աշոտ Տոնոյանն է: Ճիշտ է, վերջինս հայտարարել էր, որ այս անգամ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, սակայն ասվածն «ասնավանի» չէ, և այդ ընտրատարածքում նա միանձնյա ֆավորիտ է:
ԲՀԿ-ից էլ, մնացածից էլ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ