13.01.2025|
06:55
Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունը բանավոր խաչակրություն է, Տիրոջ խաչակրությանը չարչարանակից, սակայն և` Նրա մշտահաղթ խոստման աջակցությամբ. «Իմ լուծը քաղցր է լինելու և բեռը` թեթև» (Մատթ. 10:30). նկատի ունենալով Իր ընտրյալներին պարգևած առատ տաղանդները, որ թեկուզ և լուծ` քաղցր են, ու դրանք գործի դնելու, կյանք դարձնելու որդիական սերը, որով կարելի է ամենաանկարելի ծանրության խնդիրներն էլ վեր բարձրացնել, չվախենալով, այլ` ոտքի տակ, ցած տեսնելով Աստծուց դուրս ամեն բան: Աստվածաշունչ այս հաղթ ու գեղեցիկ ոգեղենությամբ է առլեցուն Ռազմիկ Դավոյանի պոեզիան, որ վերնային հանճարի շեփորումով արտահայտվելու շնորհիվ` դուրս է գալիս ազգային նեղ շրջանակներից` ստանալով համամարդկային շքեղ հնչողություն և հոգով քաղցյալների համար դառնալով բանավոր ու ոգենորոգ Հաց: