Չգիտեմ ինչու, սիրտս վկայում է, որ կարող ենք, մի կերպ մագլցելով, դուրս գալ այս ներքաշող անդունդից, թափ տալ փոշին մեր ուսերի, ձեռուոտի քերծվածքները համարել բնականոն, նստել ու շունչ քաշել, հետո նոր ճիշտ ճանապարհի մեկնարկ վերցնել։
Շատերիս աչքին անպտուղ զբաղմունք է թվում Ալիևի ու Նիկոլի հայտարարություններին արձագանքելը, քանզի դրանք առավելս մտավարժանքներ են՝ զուրկ առողջ տրամաբանությունից ու ողջախոհությունից:
Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որի համաձայն, ձեզ կարող են փողոցում ծեծել, թալանել, բռնաբարել, սպանել կամ՝ բոլորը միասին և «գործուն զջալու» շնորհիվ ազատվել պատասխանատվությունից ու պատժից:
Երկար ժամանակ վախի մթնոլորտում ապրած մարդիկ դառնում են ծայրահեղ զգուշավոր, ներփակվում իրենք իրենց մեջ և կորցնում վստահությունը մեկը մյուսի նկատմամբ, քանի որ դա է թելադրում կյանքի հարատևումը տվյալ իրավիճակում։
Սերիկի թղթերի մեջ խորհրդավոր բովանդակությամբ մի գրություն գտա. այն կարճ նամակ է և բանաստեղծություն: Գրված է ռուսերենով: Սկզբում ուշադրություն չդարձրի: Օրեր անց, երբ նորից ձեռքս վերցրի, գրավեց ուշադրությունս: Քարացած և հուզված կարդում էի: Նամակը սառել էր ձեռքերիս մեջ այնպես, կարծես զգայի Սերիկի սրտի կենդանի բաբախյունը: Ստորագրված էր՝ «Վադենիս, Մոսկվա 26/IV-1966 թ.»:
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է https://fom.coe.int/en/alerte/detail/107639692;globalSearch=false Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ), ինչպես նաև միության գործընկերներ՝ Բրյուսելում գործող լրագրողական երկու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` «International Federation of Journalists»-ի և «European Federation of Journalists»-ի (IFJ, EFJ) հայտարարություններին, որոնք դատապարտել էին ՀՀ իշխանությունների, կառավարության աջակիցների կողմից Երևանում հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում ծավալված վիրավորանքների և ոտնձգությունների կազմակերպված արշավն՝ ընդդեմ Newday.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանի և Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի:
Աչքի անցկացրի վարչապետ կոչեցյալի «Եվրանյուզ»-ին տված հարցազրույցի տեքստը։ Անկախ այդ արարածի նկատմաբ իմ վերաբերմունքից՝ նա ներկայացնում է Հայաստանը։ Պատկերացնում եմ այդ հարցազրույցն ունկնդրած եվրոպական երկրների բնակիչների զարմանքը, արհամարհանքը, խղճահարությունը Հայաստանի և ողջ հայ ժողովրդի նկատմամբ։
«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» վերնագրով փաստաթուղթը, որը ստորագրվել է Եվրամիության և Հայաստանի միջև դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, լուրջ մտահոգություններ է առաջացնում և, ընդհանուր առմամբ, հակասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն...