-
02.05.2015|
12:38
Մայիսի 1-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամներ Պիոտր Շտեֆան Յան Լուցակին ու Սվեն Դիդերիխին և Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Յոհան Շմիդտին։
-
01.05.2015|
15:31
Գեղարքունիքի մարզի մի խումբ պատանիներ և երիտասարդներ «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում մայիսի 1-ին այցելել են 2014թ. հուլիսի 31-ին ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ծնողներին։
-
01.05.2015|
12:33
Մեր օրակարգում կառավարության, վարչապետի փոփոխության հարց ընդհանրապես դրված չէ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
01.05.2015|
12:31
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին կլինի ԱՄՆ-ում:
-
01.05.2015|
12:30
Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության նպատակով Ստեփանակերտ են ժամանել ֆրանսիացի դիտորդներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ։
-
01.05.2015|
12:28
Աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան
-
30.04.2015|
13:29
Թուրքական մամուլին հիմա էլ հունից հանել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռագիրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում ցավակցում է հայ ժողովրդին և դատապարտում հայերի հանդեպ ցեղասպանությունը։ Թուրքական Hurriyet-ը գրել է, որ ՌԴ նախագահ Պուտինից հետո վարչապետ Մեդվեդևն էլ ասաց ցեղասպանություն։
-
30.04.2015|
13:26
Երեկ Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հրաժարականից հետո, նախարարների կաբինետը ստիպված էր հրաժարական տալ։
-
29.04.2015|
16:28
Yerakouyn.com-ը հրապարակել է Հալեպի Քառասուն Մանուկ եկեղեցու նկարը ռմբակոծությունից հետո: Կայքը գրում է, որ 15-րդ դարում կառուցված եկեղեցին, որը հալեպահայության ուրախ ու տխուր առիթների, ուրախության ու մխիթարության սրբատեղին էր, այսօր ավերակ է:
-
29.04.2015|
16:14
Ապրիլի 28-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» ցուցահանդեսի բացմանը: