-
08.02.2015|
13:52
Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի, Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի, Նորվեգիայի արտգործնախարար Բորգե Բրենդեի, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի, Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ:
-
08.02.2015|
13:39
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
-
07.02.2015|
15:45
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջև կապերի խորացման խնդիրներ:
-
07.02.2015|
15:42
Կրեմլում ավարտվել են Մերկել - Օլանդ - Պուտին բանակցությունները, արյունքների մասին առայժմ հայտարարություններ չկան: Russia Today-ը հայտնում է, որ երկարատև բանակցություններից հետո առաջնորդները գնացել են ընթրելու և հայտնի չէ` որևէ հայտարարություն կլինի, թե ոչ: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ հանդիպումն անցկացվում է «դեմ -դիմաց» ձևաչափով՝ փակ դռների հետևում, առանց պատվիրակությունների և փորձագետների:
-
07.02.2015|
15:12
Փետրվարի 6-8-ը Ծաղկաձորում անցկացվում է «Ավագ և կրտսեր սերունդների երկխոսություն» խորագրով ծրագիրը։ Այն ՀՀ ոչ պետական բուհերի, օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների համատեղ կազմակերպվող եռօրյա քննարկումների շարք է:
-
07.02.2015|
15:04
Իսկ ինչո՞ւ պիտի հանդիպեին: Հանդիպել են, հանդիպում են և հանդիպելու են՝ վաղուց ժամանակն է, որ այդ հանդիպումներին սկանդալային ենթատեքստ չվերագրվի: Ոչ Ռոբերտ Քոչարյանն է երբևէ թաքցրել մեծ քաղաքականության մեջ իր մնալը, ոչ Հովիկ Աբրահամյանն է երբևէ թաքցրել երկրորդ նախագահի հետ իր նորմալ հարաբերությունները: Մոսկվայո՞ւմ են հանդիպել:
-
07.02.2015|
14:36
Երկօրյա աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին:
-
06.02.2015|
22:41
Ո՞վ է գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը: Պարզվում է՝ սա է ամենակարևոր հարցը, որովհետև նախ՝ Գագիկ Ծառուկյանը նոր ոչինչ չի ասել, բոլոր դրույթները, ուղերձները, նորի ու նորագույնի առաջարկները արդեն եղել են, ու երեկ հնչածը միքս էր, տեղ-տեղ մի քիչ պատճառահետևանքային կապը խառնած:
-
06.02.2015|
20:23
Փետրվարի 6-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերի համար դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։
-
06.02.2015|
13:56
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
ծ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am