Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին վարչապետին օժտել է երկրի նախագահի լիազորություններով` Սինայի թերակղզում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելիս: Հրամանը նա ստորագրել է հոկտեմբերի 26-ին:
Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ճիշտ ստրատեգիական որոշում էր և ամենևին չի նշանակում, թե փակվում են համագործակցության դռները այլ երկրների հետ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Այսօր ՈՒրուգվայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։
Նախագահի պաշտոնի համար մրցակցությունը երկու թեկնածուների միջև է՝ իշխող «Լայն ճակատ» կուսակցությունից առաջադրված, ՈՒրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի և աջակողմյան «Ազգային կուսակցության» թեկնածու Լուիս Լակայե Պոուի։
Ծաղկաձորում հոկտեմբերի 24-26-ը ընթացավ ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում էր 18-30 տարեկան շուրջ 50 երիտասարդ:
Ռուսաստանն այսօրվանից անցել է ձմեռային ժամանակի: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 02:00-ին Ռուսաստանում ժամացույցի սլաքները հետ են տարել մեկ ժամով:
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՈՒկրաինայում նախատեսված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Հարցախույզի արդյունքները վկայում են, որ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ը կարող է ստանալ Գերագույն ռադայի տեղերի մոտ 30 տոկոսը։
«Ազատության» հրապարակը հայտ է ներկայցնում աշխարհին՝ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ բոլոր երկրներին ու Հայաստանի իշխանություներին հայտ է ներկայացրել նաև հայ ժողովուրդը:
«Այստեղ ինքնանպատակ չենք եկել, եկել ենք նույնիսկ պարտադրված և ստիպված, եկել ենք, որովհետև այլընտրանք չունենք: Այս ամենը գալիս է այսօրվա հրամայականից. երկիրը ծայրահեղ վիճակում է»: Ազատության հրապարակում հայտարարեց ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...