-
15.02.2014|
11:24
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով, հարկավոր է մարզիկների համար Օլիմպիական խաղերի մասնակցությունը սահմանափակել: Նա առաջարկել է սպորտի մասին օրենքում փոսփոխություններ կատարել:
-
15.02.2014|
11:18
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով:
-
14.02.2014|
18:15
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը փետրվարի 19-ին` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակի օրը, կանցկացնի գրական-երաժշտական երեկո:
-
14.02.2014|
17:20
Գուրգեն Եղիազարյանին առնչվող ԱԱԾ-ի «մի խումբ աշխատակիցների» տարածած հայտարարությունում մի հետաքրքիր դրվագ կա: Անվտանգության աշխատակիցները նշում են. «ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական գնահատականներ փնտրելիս դիմել Ազգային անվտանգության ծառայությանը կամ վետերաններին, այլ ոչ թե պատահական մարդկանց, որոնք շատ հեռու են մեր համակարգից»:
-
14.02.2014|
16:20
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանն ի՞նչ ծրագրեր է իրականացնելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը նշեց, որ ծրագրերը բազմապիսի են և ընդգրկուն` թե´ իրագործման, և թե´ աշխարհագրության առումով:
-
14.02.2014|
16:19
Մարտի 1-ը մոտենում է: ՀԱԿ-ը հանրահավաք է նախատեսել այդ օրը, իսկ ՀԱԿ նախկին և այժմ Քաղաքացիական պայմանագրի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել Մյասնիկյանի արձանի մոտ, ուր 2008-ի այդ օրը Ազատության հրապարակում ցուցարարների ջարդից ու բռնի ցրումից հետո ժողովուրդը հավաքվել էր շարունակելու պայքարը հանուն իր սահմանադրական իրավունքների:
-
14.02.2014|
16:09
Մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական նվագախումբը հրավիրում է անչաձ սպասված համերգի՝ նվիրված «Խաչատրյան» տրիոյի 15-ամյակին։ Տեղի կունենա համատեղ համերգ «Խաչատրյան» տրիոյի հետ։ Ի դեպ, տրիոն իր 15-ամյա պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու նվագախմբի հետ:
Ծրագրում՝ Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Եռակի կոնցերտ, երկ 56 դո մաժոր, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Կարապի լիճը» սյուիտ, երկ 20ա։
-
14.02.2014|
15:39
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` սիրահար զույգերի համար, սուրբ Վալենտինի օրն է: Հայաստանում այդ տոնը մեծ խանդավառությամբ նշում են հատկապես նրանք, ովքեր նույնիսկ գաղափար չունեն` ո՞վ է Վալենտինը, որտեղի՞ց և ի՞նչ ճանապարհով է Հայաստան «մուտք գործել» և վերջապես` ի՞նչ խորհուրդ ունի:
-
14.02.2014|
12:02
Փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է իր ամենասիրելի սրբերից մեկի՝ սուրբ Սարգիս զորավարի հիշատակի տոնը, որը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով հայտարարվել է նաև Երիտասարդների օրհնության տոն։
-
14.02.2014|
02:02
ԱԺ ոչիշխանական չորս ուժերի նոր նախաձեռնությունը քաղաքական օրակարգը աշխուժացնելու հերթական փորձ կարելի է որակել։ Եկող քառօրյայի մեկնարկին նրանք պատրաստվում են վարչապետին անվստահություն հայտնելու, շատ լավ հասկանալով, որ նախաձեռնությունը դատապարտված է տապալման, քանի որ բավարար ձայն չունեն իրենց նախաձեռնությանը միս ու արյուն տալու համար: