-
31.01.2014|
16:01
Այսօր «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում վերլուծաբան Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆՆ անդրադարձավ քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանի` հայ ժողովրդին ուղղված բաց նամակին, որը երեկ տպագրվել է Պոլսի «Ակոս» շաբաթաթերթում: Այն, ըստ հարապարակախոսի, ավելի շատ առերեսման կոչ է:
-
31.01.2014|
15:20
Հունվարի 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
-
31.01.2014|
15:05
ՀԱԿ խմբակցությունը նորից է առաջարկում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով ստեղծել: Նոր նախագիծը էականորեն չի տարբերվում նախորդից, որն 8 ամիս առաջ խորհրդարանական մեծամասնությունը տապալեց, հարցը կրկին բարձրացնելը նպատակ ունի պարզել, թե «Մարտի 1»-ի բացահայտմանն ուղղված ինչ քայլեր են ձեռնարկում Գլխավոր դատախազության ու Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավարները։
-
31.01.2014|
14:20
«Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում «Դեմ! եմ» նախաձեռնությունն այսօր անդրադարձավ պետաշխատողներին կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու խնդրին։ Նախաձեռնությունն ահազանգում է՝ պետական աշխատողներին ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել։
-
31.01.2014|
13:59
Այսօր, ի պաշտպանություն քաղբանտարկյալների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ այն հարցին, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը պատկերացում չունեն, թե ինչ է Մաքսային միությունը:
-
31.01.2014|
13:19
Ժնևում Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ կառավարության առաջարկը: Վերջիններս նշել են, որ բանակցություններում դա շատ կարևոր կետ է, որի լուծումը երկու կողմի համար էլ անհրաժեշտ է:
-
31.01.2014|
13:02
«Ազատություն» ռադիոկայանը նախօրեին հայտարարել էր կինոռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ այսօր տեղի ունենալիք ֆեյսբուքյան ասուլիսի մասին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որով հրաժարվում է ասուլիսից` ռադիոկայանի նախաձեռնությունը համարելով «ոչ տրադիցիոն», «ցածրորակ էպոտաժ»:
-
31.01.2014|
12:53
Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Պրահայում: Չեխիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին հարց ուղղեցին` կապված Հայաստանի` Մաքսային միության հետ անդամակցության և ԵՄ-ի հետ համագործակցության շարունակության մասին:
-
31.01.2014|
12:51
«Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը»:
-
31.01.2014|
12:49
Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հանդիպումից հետո համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր ստորագրվեցին: