-
28.01.2014|
16:06
Հայրենիքի անկախացմամբ ծնունդ առած, պատերազմի բովով անցած եւ պանծալի հաղթանակներ կերտած Հայոց բանակը այսօր բոլորում է հիմնադրման 22 տարին: Առկա բոլոր խնդիրներով, անգամ անընդունելի եւ հաղթահարման ենթակա երեւույթներով հանդերձ, մեր զինված ուժերը պատվով կատարում են հայրենի սահմանների պաշտպանի առաքելությունը եւ արժանիորեն հանդիսանում են հպարտության աղբյուր Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիների համար:
-
28.01.2014|
15:58
ВГТРК-ի ինտերնետ կայքի տնօրինությանն ազատել են աշխատանքից Ֆեյսբուքում, ''Вести.ru''-ի էջում Յոզեֆ Գեբելսից մեջբերումներ անելու համար: ''Вести.ru''-ի աշխատակիցները Գեբելսի խոսքերը տեղադրել էին «Մեծերի խոսքը Լենինի մասին» նախագծի էջում, որը Լենինի մահվան 90-ամյակի նախապատրաստությանն էր նվիրված:
-
28.01.2014|
13:58
Բանակի օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ու հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
-
28.01.2014|
13:53
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի` ամռանը Հայաստան նախատեսվող այցին են անդրադարձել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսիեն երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
-
28.01.2014|
13:52
Այսօր Կիև կժամանի Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը` նախատեսվածից երկու օր շուտ։
Եվրամիությունը փորձում է հանդես գալ որպես միջնորդ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։
-
28.01.2014|
13:50
Քիչ առաջ մեկնարկել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում երկրում տիրող քաոսային վիճակը կայունացնելու խնդիրն է։
-
28.01.2014|
13:37
Մեր տեղեկություններով՝ Ստրասբուրգում ապրող հայերը պատրաստվում էին Եվրոպայի խորհրդի շենքի առջև ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկի օրը կազմակերպել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, որը վիճարկում էր ԵԽԽՎ հայկական պատվիրակության լեգիտիմությունը:
-
28.01.2014|
13:35
Կիևի Եվրամայդանի ակտիվ մասնակից երգչուհի Ռուսլանան ասել է, որ իրեն սպառնում են: «Ուզում եմ հայտարարել, որ արդեն երկու օր է ինձ զգուշացնում են իմ նկատմամբ հնարավոր հարձակման մասին», -ասել է Ռուսլանան: Երգչուհին հայտարարել է, որ ինչ-որ մարդիկ իր դեմ սադրանք են նախապատրաստում:
-
27.01.2014|
18:15
«Ծառայե՞լ եք ՀՀ զինված ուժերում». Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանի կապակցությամբ այս թեմայով հարցում անցկացրեց շուրջ 100 երիտասարդների շրջանում: Նրանց մեծամասնությունը ծառայել էր բանակում և կոչ էր անում բոլոր երիտասարդներին անպայման ծառայել ՀՀ զինված ուժերում:
-
27.01.2014|
18:12
Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Այս նստաշրջանն ուշագրավ է նրանով, որ այնտեղ կարող է արծարծվել հայկական պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը: