-
13.01.2014|
16:16
Անկարայում բողոքի հերթական ակցիան է տեղի ունեցել ընդդեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության:
Zaman-ը տեղեկացնում է, որ ցույցի վայրում ոստիկանության հետ թեթև լարվածություն և բախում է եղել: Հանրահավաքին աջակցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ:
-
13.01.2014|
16:13
Իսրայելում այսօր վերջին հրաժեշտն են տալիս նախկին վարչապետ Արիել Շարոնին: Իսրայել են ժամանել բարձրաստիճան հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից: Շարոնի աճյունը Քնեսեթից տեղափոխվելու է զինվորական Լաթրան հուշահամալիր, որտեղ 1948 թվականին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ նա վիրավորվել էր:
-
13.01.2014|
15:47
Մարդն այնքան խելք պիտի ունենա, որ սեփական աղբի վրա նստելուց առաջ մտածի դրա գարշահոտությունը ծածկելու անհնարինության մասին: Եվ ո՞վ է խոսում ներողություն խնդրելուց, կառավարության հեղինակության անկումից, ով է ում ազնվության դասեր տալիս` Ռոբերտ Քոչարյանը` Տիգրան Սարգսյանին, ում իր իշխանության օրոք վստահել էր երկրի Կենտրոնական բանկը:
-
13.01.2014|
15:19
Այսօրվանից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից:
-
13.01.2014|
13:16
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են:
Հետտոնական օրերին ևս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին և մրգերին:
-
13.01.2014|
13:02
Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիան կհայտարարի կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ոլորտում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողներին: Իր նշանակությամբ միայն «Օսկարին» զիջող մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում. միջոցառումը կվարեն ամերիկյան դերասանուհիներ Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը:
Այս տարի «Ոսկե գլոբուսի» ֆավորիտներն են Սթիվ Մակքունինի «Ստրկության 12 տարի» և Դևիդ Օ’Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերը, որոնցից յուրաքանչյուրն առաջադրվել է 7 անվանակարգում:
-
13.01.2014|
12:48
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
-
13.01.2014|
11:54
Իրանը և վեցնյակի անդամ երկրները հնգօրյա լարված քննարկումների արդյունքում համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Համաձայն պայմանավորվածության, Իրանը պետք է թույլատրի միջազգային տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ուրանի հարստացմամբ չանցնի 5 տոկոսը, սառեցնի պլուտոնիումի մշակման ծրագիրը: Փոխարենը Իրանի նկատմամբ կմեղմացվեն կիրառվող պատժամիջոցները:
-
12.01.2014|
21:20
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր տեղի ունեցած Երևանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսում։ Այդ մասին հայտնում է armchess.am կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
-
12.01.2014|
13:54
Այն, որ Ռուսաստանի մի շարք շրջաններում և ԱՄՆ-ում, Կանադայում անբնական բարձր և ցածր ջերմաստիճաններ են գրանցվել այս ձմեռ, երկրի մթնոլորտն ուսումնասիրող մասնագետների կարծիքով, պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայից ներխուժած արկտիկական ցիկլոնով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային մթնոլորտային ծառայության մասնագետ Գրեգ Կարբենը: