«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.12.2012 | 00:20

Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։ Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացավ մեջտեղից։ Բայց դուք մոտեցե՛ք, առա՛ջ եկեք, անօրե՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնությա՛ն որդիներ։ Ինչո՞վ եք պարծենում, ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները. մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ։
Եսայու մարգարեություն 57. 1-4

Դիտվել է՝ 3545

Մեկնաբանություններ