Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ես ակտիվ, կոշտ պայքարի կողմնակից եմ»

«Ես ակտիվ, կոշտ պայքարի կողմնակից եմ»
01.04.2013 | 23:10

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, որպես ՀՀ քաղաքացի, միշտ մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: Մեր զրույցի ժամանակ նա նշեց, որ ինքը կոշտ, ակտիվ պայքարի կողմնակից է, սակայն, քանի որ առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, նա էլ կայացնում է որոշումներ: Սոս Գիմիշյանը դրական է գնահատում, որ Րաֆֆին վերսկսել է մարզային այցելությունները:
Irates.am-ը հետաքրքվեց, թե ինչու ՀԱԿ-ին քննադատող Սոս Գիմիշյանը, աջակցելով Րաֆֆի Հովհաննիսյանին, չի քննադատում նրա՝ ոչ հստակ քայլերն ու գործողությունները:
«Ես ՀԱԿ-ի անդամ էի եւ չէի կարող չբարձրաձայնել, երբ տեսնում էի, թե ինչպես են առանց քաղխորհրդի կոնսենսուսի կայացվում որոշումներ: Այդպես եղավ, երբ կայացվեց որոշում ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, երբ քաղխորհրդում չքննարկվեց, թե պե՞տք է վերցնել ԱԺ մանդատները կեղծված ընտրություններից հետո, թե՞ ոչ: Երբ ամեն ինչ բաց էր, թափանցիկ, հրապարակային, ես չեմ քննադատել: Ես քննադատել եմ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը սկսեց առաջ քաշել փոքր խմբերի շահերը»,- մեր հարցին այսպես արձագանքեց Սոս Գիմիշյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ