Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա

Շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա
09.04.2013 | 16:13

Yerkir.am-ը տեղեկություններով` երեկ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Հադրութ-Աղդամ ճանապարհին, շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն 16 զինծառայող տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:

«Հատկանշական է, որ այս մասին, ոչ մի տեղեկատվություն չկա: Լուրը փորձեցինք ճշտել ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից: Նա հայտնեց, որ ավտովթար, այո, տեղի է ունեցել, սակայն լուրջ բան չկա: Մեր հարցին ի պատասխան` իսկ քանի՞ զինծառայող էր տեղափոխում վթարի ենթարկված մեքենան, ու քանի՞ հոգի են վնասվածք ստացել, նա կրկնեց, որ լուրջ բան չկա, թիվն էլ կարևոր չէ: «Ընդամենը ստացել են թեթև քերծվածքներ, լուրջ բան չկա»,-գրում է Yerkir.am-ը:

Դիտվել է՝ 2546

Մեկնաբանություններ